Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա
Մամուլի տեսություն

«Իշխանությունների կողմից նկատելի է հանցավոր միտում, որով փորձում են հաջորդական քայլերով բանակի համակարգային թուլացման տանել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամիսներ առաջ իշխանական պատգամավորի՝ «վճարել և քիչ ծառայել» նախաձեռնությունը հանրության բուռն արձագանքին արժանացավ։ Շատերը պնդեցին, որ սա կխորացնի սոցիալական անհավասարությունը և կթուլացնի Զինված ուժերի հիմքերը։ Իսկ հիմա պաշտպանության նախարարությունն առաջարկում է կրճատել պարտադիր ժամկետային ծառայության ժամկետը՝ դարձնելով այն 18 ամիս։ «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրույցում անդրադարձել ենք առաջարկվող այս փոփոխությանը, իշխանության հիմնավորումներին, ինչպես նաև ռազմական բյուջեն չավելացնելու որոշմանը։

-Պարոն Խաչատրյան, որքան հասկացանք, Դուք ծառայության ժամկետի փոփոխությունը սխալ եք համարում։ Ինչո՞ւ:

-Նախ՝ կարող եմ ասել, որ նմանատիպ նախագիծը ոչ թե բարեփոխում է, այլ վտանգավոր արկածախնդրություն։ Այն հակասում է միջազգային փորձին, չի լուծում զինված ուժերի համալրվածության խնդիրները և մեծ հարվածի տակ է դնում պետության անվտանգությունը։ Հարավային Կովկասի նման անկայուն տարածաշրջանում Հայաստանի բանակի կրճատման մասին նույնիսկ խոսակցություններն անընդունելի են, և դրանք չեն կարող լինել պատասխանատու որոշումների արդյունք։ Գաղտնիք չեմ բացահայտի, եթե նշեմ, որ աշխարհն այսօր բազմաթիվ անորոշությունների և նոր վտանգների տուրբուլենտ փուլում է գտնվում։ Այն երկրները, որոնք ժամանակին հրաժարվել էին պարտադիր զորակոչից, այժմ վերադառնում են հենց այդ համակարգին։ Օրինակները բազմաթիվ են՝ լինեն դրանք եվրոպական, ասիական, թե ամերիկյան երկրներ։ Եթե կարճ նշեմ, աշխարհում երկրների պաշտպանական քաղաքականությունը շարժվում է ընդլայնման ուղղությամբ, իսկ Հայաստանը, գտնվելով ամենավտանգավոր տարածաշրջաններից մեկում, գնում է ճիշտ հակառակ ճանապարհով։ Կառավարությունը փորձում է հիմնավորել կրճատումը զուգահեռ պայմանագրային ծառայության «զարգացման» ծրագրով։ Բայց իրականությունն այն է, որ վերջին տարիներին զինված ուժերում ժամկետայինների ծառայությանը զուգահեռ համալրվածության բացերը մի կերպ լրացվում են պահեստազորայինների ու ԵԿՄ-ի միջոցով։ Դա նշանակում է, որ բանակն առանց այդ էլ դժվարությամբ է ապահովում մարտական հերթապահությունը։ Եվ այս խառը իրադրության պայմաններում մի հատ էլ նմանատիպ նախագիծ առաջ քաշել, կներեք, դա ոչ թե «բարեփոխում» է, այլ իշխանությունների կողմից վարվող հերթական վտանգավոր քաղաքականություն, որը կարող է անուղղելի հետևանքներ ունենալ երկրի անվտանգության համար։

Մեկ բան պարզ և ակնհայտ է, որ ամբողջ աշխարհը մեծացնում է պաշտպանական ծախսերը, իսկ Հայաստանի կառավարիչները փորձում են բանակը՝ իր միջոցներով ու հնարավորություններով, վերածել նվազագույնի հասցված կառույցի։

-Իշխանություններն էլ իրենց հիմնավորումներն են բերում՝ նման քայլին գնալն արդարացնելու համար։ Օրինակ՝ որպես հիմնական փաստարկ բերվում է պայմանագրային զինծառայողների թվի ավելացումը։

-Արդեն թույլատրելիի սահմաններում վերը կարճ նշեցի՝ իշխանությունների ասելիքը «թղթի» վրա գրված հիմնավորումներ են, ու այն փաստարկը, թե պայմանագրային զինծառայողների թիվն ավելանում է, և դրանով կարելի է փոխլրացնել պարտադիր ժամկետային ծառայության ժամանակահատվածի բացը, առնվազն կեղծ է։ Այսօր պայմանագրային համակարգը, մեղմ ասած, դեռ շատ հեռու է այնպիսի ծավալ ու որակ ունենալուց, որ կարողանա, թեկուզ մասամբ, փոխարինել պարտադիր զորակոչին։ Եթե պետությունը հույսը պետք է դնի ներկա պահին համալրված կամ ապագայում համալրվող այս կարգի պայմանագրայինների վրա, որոնց մասնագիտական և բարձր պատրաստության աստիճանի մասին չեմ ուզում խոսել, ապա իրականում մենք ստանալու ենք ոչ թե բարձր որակով, այլ խայտաբղետ պատրաստությամբ զինված ուժեր։ Բանակի մարտունակության հիմքերի թուլացման ավելի արագ մեխանիզմ դժվար թե կարելի էր մտածել, երբ ամեն բան խառնում են իրար՝ վերջնարդյունքում ունենալով ավելի շատ խնդիրներ, քան լուծումներ։

-Գումար վճարել քիչ ծառայության համար։ Այս նախագիծը չընդունվեց։ Հիմա էլ՝ պարտադիր ծառայության ժամկետի փոփոխություն։ Ինչո՞ւ է բանակը հայտնվել իշխանության թիրախում։

-Այս իշխանությունների ներկայացրած «բարեփոխումներն» իրականում չունեն ոչ մի ռազմավարական խորություն: Հակառակը կասեի՝ նրանց կողմից նկատելի է հանցավոր միտում, որով փորձում են հաջորդական քայլերով բանակի համակարգային թուլացման տանել։ Եթե հետհայաց ենք գցում, ապա շատ հետաքրքիր պատկեր ենք ունենում։ Մի կողմ եմ թողնում վերջին տարիներին պետական բարձր մակարդակով բանակին հասցված քարոզչական հարվածների փաստերը, այլ ուզում եմ ձեր մատնանշած վերջին «բարեփոխումների» շղթան ներկայացնել։ Օրինակ՝ ատեստացիայի անվան տակ իրականացվող գործընթացների վերջնարդյունքում բանակի թիվը կրճատվում է, ոչ թե ավելանում, զինծառայությունից գումարով ազատման նախագծերի քննարկման արդյունքում հիմնովին խարխլվեց «ազգ-բանակ» գաղափարախոսությունը, երբ բանակի շուրջ ձևավորված ընկալումը վերածվեց սովորական առևտրի, հիմա էլ հերթը հասավ ժամկետային ծառայության կրճատմանը։ Սա ներկայացվում է որպես մարդկային ռեսուրսների արդյունավետ բաշխման մեխանիզմ, բայց իրականում ընդամենը նախընտրական պոպուլիստական քայլ է՝ նպատակ ունենալով հասարակությանը վաճառել իրենց վտանգավոր որոշումը։ Կրկնում եմ՝ բանակի ապամոնտաժման ավելի կարճ մեխանիզմ կամ ճանապարհ դժվար է պատկերացնել։ Մեր արևել յան ու արևմտյան երկու հարևանները տարիներ շարունակ պահանջել են Հայաստանի ապառազմականացում, այսօր այդ պահանջները կատարվում են ոչ թե նրանց կողմից նկատելի, ուղիղ ճնշման տակ, այլ «մերոնց» ձեռքով, «օրենքի ուժով»։ Ու քանի դեռ այս գործընթացը շարունակվում է «բարեփոխումների» պիտակով, մեր երկիրը քայլ առ քայլ զրկվելու է դիմադրելու կարողությունից։

-Օրերս նաև խոսվեց, որ չի ավելանալու երկրի ռազմական բյուջեն։ Սա ինչպես՞ եք գնահատում։

-Երկրի ռազմական բյուջեն չավելացնելու մասին փաստը ևս ընկնում է նույն տրամաբանության մեջ. Հայաստանը կա՛մ ուղղակի, կա՛մ անուղղակի ձևով բավարարում է ադրբեջանական պահանջները։ Եթե պետությունը շեշտը չի դնում բանակի վրա և զուգահեռ միայն քարոզում է իբր «խաղաղություն» այն դեպքում, երբ Բաքուն զինվում է մինչև վերջ, ապա դա այլ կերպ, քան ծրագրավորված թուլացում անվանել չի կարելի։ Ես չեմ ասում, որ Հայաստանը պետք է պատերազմի կամ մրցակցի Ադրբեջանի հետ սպառազինության անսահման մրցավազքում։ Բայց հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող զարգացումները, նոր ռիսկերն ու անորոշությունները՝ Հայաստանը պարտավոր է առնվազն ինքն իրեն ապահովել՝ ուժեղացնելով իր պաշտպանունակությունը։ Դա ոչ միայն զուտ ռազմական, այլ քաղաքական գործոն է, երբ դու ուժեղ չես, նույնիսկ դիվանագիտական սեղանի շուրջ չունես բավարար վստահություն։ Խաղաղության ցանկությունն ու ներկա իրականությունը երկու տարբեր բաներ են. բոլորս խաղաղություն ենք ուզում, բայց խաղաղությունը հասանելի չի լինում թույլերին, անպատրաստներին։ Դրա համար էլ անհրաժեշտ է, որ ներկա իշխանականները բանակի մասին չխոսեն միայն գեղեցիկ բառերով, այլ գործով ամրացնեն մեր պաշտպանական հիմքերը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում