Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Փաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԱզգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԲարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»
Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»
Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»
Քաղաքականություն

Արցախյան հարցից Փաշինյանն ամենաշատն է նյարդայնանում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Գիտեմ, որ Արցախյան հարցից Փաշինյանն ամենաշատն է նյարդայնանում։

Ուստի կրկին ուզում եմ փաստերով հիշեցնել իրեն, թե ինչ բանակցային ժառանգություն է նա մսխել՝ արհավիրք բերելիվ մեր երկրի եւ ժողովրդի գլխին։

Թե ինչպիսի բանակցային ժառանգություն ենք թողել մենք, թե ինչպիսի ամրագրումներ կային Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման, երաշխավորման և իրացման մեխանզիմենրի հստակեցման առումով՝ ամրագրված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մակարդակով, վաղուց հայտնի է, մանրամասն ներկայացված է թե Սերժ Սարգսյանի, թե Էդուարդ Նալբանդյանի, թե մեր կուսակցիների, թե անկախ փորձագետների և այլ քաղաքական գործիչների կողմից:

Ուստի զերծ մնալով մեր թողած բանակցային ժառանգությունը ներհայաստանյան աղբյուրներով ապացուցելու հնարավորությունից, կհիշեցնեմ ասածս հավաստող միայն միջազգային կամ օռարերկրյա հղումները.

1. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների 2009-2013 թթ. հինգ համատեղ հայտարարությունները, որոնցով կարգավորման ամրագրված Հիմնարարար սկզբունքների մեջ ընդգրկծված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ կարգավորման էլեմենտների մեջ հստակեցված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման կարևորագույն բաղադրիչները: Օրինակ, լ՛Աքվիլլայի 2009 թվականի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էր, որ՝
· Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ ժողովրդի կամքի արտահայտման միջոցով, որի արդյունքները միջազգային իրավական ուժ կունենան;
· մինչ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ-ը կունենա միջազգային հանրության կողմից ճանաչված միջանկյալ կարգավիճակ;
· պետք է ապահովվի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ցամաքային կապը
Հետագայում այս սկզբունքներն ու էլեմենտներն էլ ավելի են մանրամասնվել, բացվել, միս ու արյուն են ստացել, ինչում կհամոզվեք ստորև բերված այլ փաստերով:

2. Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության սույն թվականի հունվարի 13-ի պաշտոնական արձագանքը Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին, որում հստակ մատնանշվել է, թե ինչպիսի բանակցային ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ֆիսքված է՝ «Ինչ վերաբերում է ԼՂ վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, վերջին տարիներին բանակցությունների սեղանին դրված առաջարկները նախատեսում էին որպես վերջնական նպատակ մեջբերում եմ. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավարար կարգավիճակի որոշումը ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում համաժողովրդական քվեարկության իրականացման եղանակով, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքը և իրավական պարտադիր բնույթ կկրի՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համապատասխան: Ի դեպ, Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը նույնպես առաջարկվում էր դիտարկել միայն երկրորդ փուլում”: Նույն պարզաբանումը պարունակում է նաև հետևյալ կարևորագույն գնահատականը, որը ապացուցում է Փաշինյանի կողմից մեր թողած բանակցային ժառանգությունը մսխելու փաստը. «Տվյալ մոտեցումները պահպանվում էին մինչև 2018 թվականը, երբ Երևանը առաջ քաշեց նոր մոտեցումներ»:

3. Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության սույն թվականի դեկտեմբերի 3-ի նմանման պաշտոնական արձագանքը ԱԺ խոսնակի հայտարարություններին, որոնք ևս մեկ անգամ վերահաստատում են մեր թողած բանակցային փաթեթի հայանպաստ լուծումների բովանդակությունը:

4. ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ստորագրված 2017 թվականւ նոյեմբերի 24-ին, պարունակում է հետևյալ դրույթը «ԸՆԴՈՒՆԵԼՈՎ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների և սկզբունքների, որոնք առնչվում են ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից հրաժարվելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը, և արտացոլված են ԵԱՀԿ 2008 թվականի նախարարների խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արված բոլոր հայտարարություններում. նշելով նաև կարգավորման այս գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության կողմից հայտարարված հանձնառությունը.” Սա ակնհայտ ապացույց է, որ Եվրոպական Միությունը պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթղթում պաշտոնապես ամրագրում էր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իքնորոշման իրավունքի սկզբունքը և իր աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բոլոր առաջարկություններին (տես՝ կետ 1)

5. Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի սույն թվականի ապրիլի 9-ի պաշտոնական պարզաբանումը հստակեցնում է համանախագահ երկրների առաջարկած փաթեթի միջազգային երաշխիքների և իրավական ամրագրման մեխանզիմները. «Ցանկանում եմ ընդգծել, որ կարգավորման առաջարկների փաթեթը, բացի Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հռչակագրից, ներառում էր նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը դրան աջակցելու մասին: Այս երկու փաստաթղթերը, գումարած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, կազմում էին այն ժամանակվա ռուսական առաջարկների էությունը, որոնց մասին մանրամասն տեղեկացված էին մյուս համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան և որին նրանք լիովին աջակցում էին»,

6. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2016 թվականի հոկտեմբերի 7-ի հայտարարությունը Ադրբեջանի կառավարության նիստին առ այն, որ փակ դռների հետևում նրա վրա մեծ ճնշում է գործադրվում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Այսքանը միայն միջազգային ապացույցներն են և փաստերը, որոնք վկայում են Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանից դուրս ապրելու համար տարիների հմուտ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ Սերժ Սարգսյանի թողած բանակցային հայանպաստ ժառանգության մասին և հիմնահատակ ջախջախում են կապիտուլյանտի և իր խոսացող ուսապարկերի հանդուգն ստերը, որոնց նպատակը արյունալի պատերազմի, հայրենազրկման, հազարավոր զոհերի և վիրավորների համար պատասխանատվությունից խուսափելն է:

Մատնանշված ողջ տեղեկատվությունը փաստագրված և պահպանված է եղել Հայաստանի ԱԳՆ-ում առնվազն մինչև 2018 թվականի ապրիլի 23-ը»: