Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Վերաքննիչ դատարանն արձանագրել է Միքայել սրբազանի պաշտպանության իրավունքի խախտման փաստը ՔԿՀ-ի կողմից

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ինչպես պարզվել է Միքայել Սրբազանի շահերը ներկայացնելու փուլում, մի արատավոր պրակտիկա է տարածված քրեակատարողական հիմնարկներում: ՔԿՀ աշխատակիցները զննում են (գրաքննում են) փաստաբանների կողմից իրենց կալանավորված վստահորդներին փոխանցված փաստաթղթերը: Ընդ որում, եթե փոխանցված նյութը, ըստ ՔԿՀ աշխատակիցների, քրեական գործի հետ ուղիղ չի առնչվում, ապա վերցնում են կալանավորված անձի ձեռքից:

Այս հարցը բարձրացրել եմ, երբ տեղեկացել եմ, որ Միքայել Սրբազանին տրամադրած նյութերս ուսումնասիրվել են ՔԿՀ աշխատակիցների կողմից:

Բողոք եմ ներկայացրել առաջին ատյանի դատարան, որը մակագրվել է Միքայել Սրբազանին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանին: Ինչպես և սպասվում էր Մասիս Մելքոնյանից, նա խախտում չի գտել և բողոքս մերժել է:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը 06.10.2025թ. որոշմամբ բավարարել է բողոքս՝ բեկանելով դատավոր Մասիս Մելքոնյանի որոշումը և հաստատելով Միքայել Սրբազանի իրավունքների և օրինական շահերի խախտման փաստը: Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է նաև «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետին միջոցներ ձեռնարկել արձանագրված իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ:

Վերաքննիչ դատարանի որոշումը կարևոր դատական ակտ է այս արատավոր պրակտիկան վերացնելու համար:

***
Կներկայացնեմ մի քանի մեջբերում որոշումից՝

«… Այսպես, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քրեակատարողական հիմնարկում կամ պետական այլ պահպանվող հաստատությունում փաստաբանի մասնագիտական աշխատանքն անխոչընդոտ իրականացնելու համար օրենսդրորեն սահմանվել են որոշակի երաշխիքներ: Այդպիսի երաշխիքների թվում նախատեսվել են նաև իր պաշտպանի հետ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ) անարգել տեսակցելու, իր մոտ քրեական վարույթին կամ իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն առնչվող փաստաթղթեր և գրառումներ ունենալու՝ մեղադրյալի իրավունքները։ Այս երաշխիքներն ինքնանպատակ չեն. դրանք կոչված են ապահովելու փաստաբանի բնականոն աշխատանքը և իրավաբանական օգնության կարիք ունեցող անձի իրավունքների լիարժեք իրացումը: »

«…Ասվածի համատեքստում Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով փաստաբանական գաղտնիքին տրված բնորոշումից հետևում է, որ գործում է փաստաբանական գաղտնիքի գոյության կանխավարկածը, հետևապես, տրամաբանական է, որ փաստաբանի և իր վստահորդի անարգել տեսակցելու իրավունքը, որը կոչված է ապահովելու փաստաբանական գաղտնիքի պաշտպանությունը, տարածվում է նաև նրանց միջև հաղորդակցության ցանկացած եղանակի, այդ թվում՝ վարվող նամակագրության կամ որևէ այլ թղթակցության նկատմամբ, որի պայմաններում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, հիմնարկի աշխատակիցները «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի պահանջների լույսի ներքո կրում են փաստաբանի՝ վստահորդի հետ առանձին, անարգել և մեկուսի պայմաններ ստեղծելու պարտականություն:»:

«…Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը և աշխատակիցներն իրավասու չեն եղել զննելու միջոցով ծանոթանալ փաստաբան Ա.Զոհրաբյանի կողմից իր վստահորդ Միքայել (Գևորգ) Աջապահյանին փոխանցած փաստաթղթերի բովանդակությանը, հետևապես քննարկվող դեպքում թույլ է տրվել կալանավորված անձ Միքայել (Գևորգ) Աջապահյանի՝ Կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված պաշտպանության իրավունքի խախտում:»:

Հ.Գ. Փաստաբան գործընկերներիս կարող եմ տրամադրել որոշման օրինակը (անձնական նամակով կամ մեկնաբանության մեջ նշեք Ձեր էլ. հասցեն, կուղարկեմ)»,- գրել է նա։