Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի Չինաստանի իշխանությունները պլանավորում են արգելել արևային վահանակների սարքավորումների առաքումը ԱՄՆ Որտեղի՞ց են Գուրգեն Սիմոնյանի ֆինանսները
Անվարան գնացեք ընտրության. ձեզանից է կախված, կունենա՞ք պետություն, թե՞ ոչ. Արտակ Զաքարյան Մոսկվայի տնտեսական ազդակները․ ինչի՞ առաջ է կանգնում Հայաստանը Երկու տանկեր իրանական երթուղով անցել է Հորմուզի նեղուցը և ուղևորվել դեպի Չինաստան և Պակիստան300000 ազերի չի վերաբնակեցվելու Հայաստանում. Հրայր ԿամենդատյանԵրևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներԸնտրություններին մասնակցելով եկեք անցյալում թողնենք` պառակտումը․ գալիս է միասնականության դարաշրջանը․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիներ․ Փաշինյանը՝ լավագույնը, ինչ պատահել է քոչվոր ժողովրդինՄեզ մեկ Սաֆարովից չկարողացան պաշտպանել, իսկ 300.000 ադրբեջանցուց ինչպե՞ս են պաշտպանելու․ «Ուժեղ Հայաստան»Լարսում կանգնած է ոչ թե բեռնատարը, այլ Հայաստանի տնտեսությունը. արտահանողները մնացել են մենակ. Էդմոն ՄարուքյանԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Նարեկ»-ը՝ որպես օրհնություն. Նարեկ ԿարապետյանՈւժեղ Հայաստան դաշինքը Ավան վարչական շրջանում էՄենք փոփոխություն կբերենք մեր երեխաների ապագայի համար․ «Ուժեղ Հայաստան»Սամվել Կարապետյանի հյուրերից մեկը նրան դիմեց Պարոն Վարչապետ-ովՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արմավիրում է․ ԲՀԿՄեզ պետք է մարզի բնակիչների օգնությունը իմանալու համար ցանկացած մարզի խնդիրները․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակում է ԱվանումԶոհվածների ընտանիքները և արցախահայությունը լինելու է մեր ուշադրության կենտրոնում․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթը
Մամուլի տեսություն

«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է ճանապարհային քարտեզ մշակել, որով Ադրբեջանը կփակի «Արևմտյան Ադրբեջանի» թեման՝ խոստանալով, որ հայկական կողմն էլ իր հերթին կփակի «Ղարաբաղի հայերի վերադարձի» թեման։ Փորձագետները սա վտանգավոր թեզ են համարում, ընդհուպ՝ մինչև Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի համար հող նախապատրաստելու հնարավորություն։ Բայց որ ամենից վտանգավորն է՝ Նիկոլ Փաշինյանը կշեռքի հավասար նժարներին է դնում «Արևմտյան Ադրբեջանի» իբր «վերաբնակեցման» և արցախահայերի՝ իրենց բնօրրան վերադարձի իրավունքի հարցերը։ Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն ընդգծում է՝ զուտ միջազգային իրավունքի տեսանկյունից այս հայտարարությունների ամենավտանգավոր կողմերից մեկն այն է, որ բնիկ ժողովուրդների հավաքական իրավունքները բերում, հավասարեցնում են, այսպես կոչված, «փախստականների» իրավունքների հետ։ «Վտանգավոր է, երբ, որպես պատասխան Արցախի ժողովրդի վերադարձին իր պատմական հայրենիք և նրա իրավունքների իրացմանը, ուզում են ներկայացնել խորհրդային տարիներին Հայաստանի Հանրապետությունում ապրող ադրբեջանցիների հարցը։ Բայց վտանգավոր է նաև այն, որ այս խոսույթը ոչ թե առաջարկ է հայկական կողմից, այլ դա Ադրբեջանի պայմանն է՝ առհասարակ դադարել խոսել Արցախից և դադարեցնել Արցախ վերադարձի մասին խոսույթի շրջանառումը։ Ադրբեջանն իր կողմից, «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը բերելով օրակարգ, Հայաստանի նկատմամբ իր ծավալապաշտական, տարածքային նկրտումներն է ներկայացնում հանրությանը, փոխարենը պահանջում, որպեսզի մենք դադարեցնենք խոսել վերադարձի իրավունքի մասին։ Արցախի ժողովրդի վերադարձը չէ պատասխանն «Արևմտյան Ադրբեջան» խոսույթին։ Պետք է հասկանանք, որ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի պատասխանը Խորհրդային Միության փլուզումից հետո և Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնական շրջանում Ադրբեջանում տեղի ունեցած հայ ժողովրդի զանգվածային սպանությունները և բռնի տեղահանումներն են, այսինքն՝ մենք, որպես պատասխան «Արևմտյան Ադրբեջանի», պետք է ներկայացնենք Բաքվից, Սումգայիթից, Շահումյանից, Մարաղայից բռնի տեղահանված հայերի հարցը և, ընդհանրապես, մեր բոլոր այն հայրենակիցների հարցը, որոնք ենթարկվեցին ագրեսիայի, մազապուրծ եղան Ադրբեջանի Հանրապետությունից։ Այս հարցի բարձրացման փոխարեն Հայաստանի Հանրապետության իշխանությունները, իբրև թե որպես պատասխան, հակադարձում են՝ խոսելով Արցախի ժողովրդի իրավունքներից։ Դրան էլ գումարած ներկայացնում են, որ Ղարաբաղյան շարժումը փակված է, և այն օգտակար չէ, նույնիսկ վտանգավոր է։

Կարծում եմ՝ սա իրականության հետ որևիցե կապ չունեցող խոսույթ է, դա ոչ թե ճանապարհային քարտեզ, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում է, ոչ թե ինչ-որ իրավիճակի լուծում։ Կրկնում եմ՝ որպես պատասխան «Արևմտյան Ադրբեջան» խոսույթին՝ կարող ենք քննարկել Բաքվից, Սումգայիթից և այլ վայրերից մազապուրծ եղած մեր հայերի վերադարձի հարցը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Իսկ մեր հայրենակիցների վերադարձն Արցախ իրատեսական չհամարող Նիկոլ Փաշինյանը տողատակերով կամ էլ ուղղակի խոսքով պարբերաբար խոսում է նաև պատերազմի հնարավորության մասին։ Երկրի ղեկավարն ամեն կերպ ցույց է տալիս, որ իր թիմի համար «փակված» է Արցախի հարցը, արցախահայերի՝ իրենց բնօրրան վերադարձի հարցը, մյուս կողմից ակնարկում է՝ հակառակի մասին հայտարարությունները շատ վտանգավոր են, գուցե ակնարկելով, թե այդ դեպքում փխրուն, մազից կախված, հազարավորների կյանքի և առողջության գնով ձեռք բերված «խաղաղությունը» կարող է սասանվել։ Կարծես հաստատում է՝ քանի իրենք են Հայաստանի իշխանությունները, Արցախի թեման չի քննարկվելու։ Պատգամավորի խոսքով, միայն վերջին հարցազրույցով չեն հաստատվում նշված հանգամանքները։ «Շատ վաղուցվանից սկսած՝ Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը բազմիցս նշել են, որ Արցախի հարցը, որպես այդպիսին, իրենց օրակարգում չկա և փակ է իրենց համար։ Արցախ վերադարձի հարցը նույնպես չի կարող լինել իրենց օրակարգում, բայց շատ լավ հասկանալով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Արցախը, որպես այդպիսին, հայ ազգի գենետիկական մակարդակում են դրված, և այդքան հեշտ չի լինելու դրանցից հրաժարումը, բնական է, որ նրանք պետք է սկսեն արդարացնել, հիմնավորել և նույնիսկ, ինչու չէ, վախեցնել սեփական ժողովրդին պատերազմով։ Այսինքն՝ խոսել այն մասին, որ եթե բարձրաձայնենք մեր պատմական իղձերի, նպատակների մասին, ապա դրա արդյունքում կստանանք պատերազմ։ Այդ նույն տրամաբանությամբ կարող ենք նաև հասնել նրան, որ խոսելով Հայաստանի ինքնիշխան լինելու մասին՝ նույնպես կարող ենք ստանալ պատերազմ։ Դա ոչ այլ ինչ է, քան վախեցնել սեփական ժողովրդին պատերազմով։ Դրա հիմնական նպատակն է արդարացնել այն քաղաքականությունը, որն իրենք վարում են և վարել են Արցախի և Արցախի ժողովրդի նկատմամբ, քանի որ պահանջ կա Ադրբեջանի և Թուրքիայի կողմից «փակել» Արցախի հարցն ընդհանրապես՝ ոչ միայն ներկաների, այլ նաև ապագա սերունդների համար»,-նշում է մեր զրուցակիցը։

Բայց մյուս կողմից կարող են հակադարձումներ հնչել, որ ԱԳ նախարարը, ԱԺ նախագահը կամ էլ տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներ բարձրացնում են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, Բաքվում պահվող մեր ռազմագերիներին և ընթացող «դատավարություններին» առնչվող խնդիրները։ «Կարծում եմ՝ այն ուշադրությունը, գոնե փաստաթղթային առումով, որը միջազգային հանրությունը ցուցաբերում է ինչպես Արցախ վերադարձի հարցի, այնպես էլ այսօր Բաքվում գտնվող ռազմագերիների շուրջ, ստիպում է, որպեսզի այս իշխանությունները, այնուամենայնիվ, անդրադառնան այդ հարցերին։ Այլ խնդիր է, թե ինչ ուժգնությամբ և ձևով են անդրադառնում այդ հարցերին։ Շատ լավ գիտենք, որ եթե այս իշխանությունները իրոք ցանկանային զբաղվել ռազմագերիների հարցով, ապա այդ «Խաղաղության պայմանագիր» կոչվածի մեջ, որը նախաստորագրվել է, կամ ցանկացած հանդիպման ժամանակ, բանակցային սեղանին կդրվեր ռազմագերիների, անհետ կորածների, ինչպես նաև մի ողջ ժողովրդի՝ 150 հազար արցախահայության՝ իր պատմական հայրենիք վերադառնալու հարցերը։ Ադրբեջանի հետ բանակցություններն ազգային իշխանությունները կվարեին այս ռակուրսով, այլ ոչ թե խոսել խաղաղության և բանակցությունների մասին՝ ընդհանրապես սեղանից վերացնելով իմ թվարկած հանգամանքները, որոնք հենց հիմնական ցուցիչներն են՝ արդյո՞ք մենք գնում ենք իրական խաղաղության, թե՞ ոչ։ Դա հենց այդ հիմնական ցուցիչն է, որ մենք ասում ենք արժանապատիվ խաղաղություն։ Արժանապատիվ խաղաղություն ասվածը սոսկ բառակապակցություն չէ, որը, ասենք, հնչում է ընդդիմադիր դաշտի, արցախահայության, Արցախի հարցերով զբաղվող գործիչների կողմից։ Դա շատ առարկայական, հստակ պայմաններով խաղաղություն է, որն այսօր, ցավոք, չենք տեսնում, որովհետև ամեն ինչ զիջելով, ամեն ինչ տալով, այն էլ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների պարագայում (գիտենք, թե իրենք ինչպիսի հանցագործ նկրտումներ ունեն հայ ազգի նկատմամբ), խաղաղության մասին խոսելն անիմաստ է»,-եզրափակում է Հակոբ Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում