Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Հասարակություն

Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը

Հայաստանը պատրաստ է անցում կատարել պատասխանատու հանքարդյունաբերության նոր ստանդարտներին։

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ՝ Հայաստանը պաշտոնապես առաջին անգամ մասնակցել է Լոնդոնի հանքարդյունաբերական համաժողովին (London Mining Week / Resourcing Tomorrow)։ Այս հարթակը, որի ընթացքում են ձևավորվում մետաղների շուկայի հիմնական միտումներն ու ներդրումային քաղաքականությունները, կարևորագույն հնարավորություն է միջազգային ներդրողների ուշադրությանն արժանանալու համար։

Պղնձի, մոլիբդենի, ոսկու, երկաթի, ինչպես նաև ոչ մետաղական հումքի հանքավայրերով հարուստ Հայաստանի առաջնային նպատակը միայն արդյունահանումը չէ, վստահեցրել է ՏԿԵ նախարարը, «այլ ձգտումը` կառուցել պատասխանատու և հավասարակշռված հանքարդյունաբերություն, որտեղ տնտեսական աճը համադրվում է շրջակա միջավայրի անվտանգությանը և հանրային վստահությանը»։

Հայկական տաղավարն ու ներդրումային հրավերը

Հայկական տաղավարում ներկայացվել են երկրի հանքարդյունաբերական կարողությունները, պաշարների և օգտակար հանածոների վերաբերյալ տեղեկատվությունը։ «Նպատակը Հայաստանի հանդեպ միջազգային խոշոր ընկերությունների հետաքրքրությունը մեծացնելն է, որպեսզի Հայաստան գան մեծ հեղինակություն ունեցող ընկերություններ՝ իրենց հետ բերելով նաև միջազգային լավագույն փորձն ու ստանդարտները»,-«Ա1+»-ին ասաց ՀՀ ՏԿԵ փոխնախարար Ասատուր Վարդանյանը։

Այցի ընթացքում հայկական կողմն ունեցել է մի շարք հանդիպումներ թե՛ կառավարական մակարդակով (տարբեր երկրների գործընկերների հետ), թե՛ մասնավոր խոշոր ընկերությունների հետ։ Ըստ փոխնախարարի՝ կան խոշոր ընկերություններ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ անելու ուղղությամբ։

«Կառավարության պատրաստակամությունն ու նախարարի ներկայությունը ցույց են տալիս, որ կառավարությունը կանգնած է ներդրողի կողքին և իր ողջ գործիքակազմով պաշտպանում է նրանց իրավունքներն ու շահերը»,- վստահեցրեց Ասատուր Վարդանյանը։

Միջոցառումը նաև կարևոր հարթակ էր ESG (Environmental, Social, Governance) և պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային ստանդարտներին մոտենալու և գլոբալ գործընկերային կապեր ձևավորելու համար։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարբեր երկրներում այս ոլորտում իրականացված բարեփոխումները․ «Փորձել ենք այնտեղից օգտակար շատ բաներ բերել մեր հետ, որպեսզի Հայաստանում կարողանանք ներդնել»։

Փոխնախարարը դրական է գնահատում հայաստանյան ընկերությունների՝ չափորոշիչներին հետևելու պատրաստակամությունը՝ նշելով, որ ոլորտում «դրական տենդենցը տեսանելի է, և տեղական ընկերություններն սկսում են կիրառել միջազգային ստանդարտները»։

«Մենք կարծես ունենք լիարժեք կոնսենսուս, քանի որ Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան, որի մեջ ներգրավված են մեր խոշոր ընկերությունները, վստահաբար այդ ճանապարհը որդեգրել են։ Մեր բոլորի նպատակը մեր պաշարները արդյունավետ, ռացիոնալ օգտագործելն է, հնարավորինս քիչ բնապահպանական ռիսկեր պարունակելն է»,- վստահեցնում է նա։

Պետություն-մասնավոր համագործակցության հաջողությունը

Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Լոնդոնյան հանքարդյունաբերական համաժողովին Հայաստանի հանքագործության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, Զանգեզուրի Պղինձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը գնահատում է չափազանց հաջող և գործնական արդյունքների բերող։

Նա ընդգծում է, որ այս մակարդակի և ծավալի մասնակցություն հայկական կողմը երբևէ չի ունեցել միջազգային այս հարթակում։

«Հայաստանը տարիներ շարունակ մասնակցել է այս միջոցառմանը միայն հանքարդյունաբերական կազմակերպությունների մակարդակով, և անկեղծ ասած՝ մենք անցած տարիների ընթացքում տեսնելով տարբեր երկրների պատվիրակությունները համալրված բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներով՝ փափագում էինք տեսնել Հայաստանի այդպիսի ներկայացվածություն»,- նշել է Վարդան Ջհանյանը։

Նրա խոսքով, այս անգամվա ներկայացվածությունը կարևոր ազդակ է միջազգային հանրությանը. «Հայաստանը կարողացավ առաջին անգամ ներկայանալ համաշխարհային հարթակում միասնական և համակարգված ձևով՝ պետություն–մասնավոր հատված համագործակցության բարձր մակարդակով։ Սա կարևոր ազդակ է միջազգային հանրությանը, որ Հայաստանը պատրաստ է զարգացնել հանքարդյունաբերական ոլորտը ժամանակակից ստանդարտներով և ապահովել ներդրումային կանխատեսելի միջավայր»։

Հայաստանյան կառավարական պատվիրակության կազմում էին ՏԿԵՆ Նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Ասատուր Վարդանյանը, Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Երկրաբանական ֆոնդի տնօրեն Հարություն Մովսիսյանը։

Կրիտիկական մետաղների պահանջարկն ու Հայաստանի հնարավորությունները

Վարդան Ջհանյանը «Կրիտիկական կապեր․ արտադրողներ և օգտագործողներ երկխոսության մեջ» պանելային քննարկմանը կարևորել է Հայաստանի ներուժը կրիտիկական հանքանյութերի մատակարարման շղթաներում։

«Կրիտիկական մետաղների մեծ և ավելացող պահանջարկը և հանքհումքային շուկաների վերաբաշխումը հզոր տերությունների գլխավոր օրակարգն է հիմա։ Այս իրավիճակում Հայաստանի համար ստեղծվել է մի հսկայական հնարավորությունների ասպարեզ՝ դառնալու կարևոր դերակատար այս գործընթացներում մեծացնելով իր դերը տարածաշրջանում և աշխարհում, ինչպես մի քանի տասնյակ տարի առաջ արեց Ադրբեջանը իր նավթի վրա հիմնվելով և հենց դրանով ստանալով մեծ առավելություններ Հայաստանի համեմատ»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է Վարդան Ջհանյանը։

Ըստ նրա՝ այս ոլորտը  յուրահատուկ և երկարաժամկետ է․ պահանջարկի կտրուկ աճը հնարավոր չէ արագ բավարարել։ Արդյունահանման ենթակառուցվածքները կարելի է ստեղծել մի քանի տարում, սակայն նոր հանքավայրերի համար անհրաժեշտ է մինչև 5-10 տարի, իսկ արդեն հետազոտված մարմինների համար՝ 2-5 տարի։

Վարդան Ջհանյանը հստակեցնում է այն հիմնական քայլերը, որոնք Հայաստանը պետք է ձեռնարկի իր մրցունակությունը բարձրացնելու համար. «Արագացնել հանքային օրենսդրության և երկրաբանական կառավարման բարեփոխումները, որը միջազգային գործընկերների առաջնահերթ ակնկալիքն է։ Աշխատել CRIRSCO reporting standards-ին համահունչ ազգային երկրաբանական ստանդարտների ներդրման ուղղությամբ, ինչը Հայաստանի մրցունակությունը կբարձրացնի բազմակի անգամ»։

«Կրիտիկական հանքանյութեր․ ապագայի փոփոխում» 5-րդ տարեկան համաժողովը կազմակերպել էր Մեծ Բրիտանիայի Critical Minerals Association-ը։

Ի դեպ, չի բացառվում, որ 2027թ-ին այն անցկացվի Հայաստանում։

«Անկեղծ ասած՝ սրա մասին արդեն մենք քննարկում ունեցել ենք կառավարության մեր գործընկերների հետ և նախնական նրանց կողմից հավանություն ենք ստացել այդ գաղափարի վերաբերյալ»,- ասաց   Վարդան Ջհանյանը։