Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր Կամենդատյան Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ
Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն նշել է Հայաստանի «ռևանշիստական ուժերի» վերջնական լուծման անհրաժեշտությունը և դիմել ՔՊ-ինԱշխատանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճած բժշկուհին
Քաղաքականություն

Պետական բռնի միջամտություն․ իշխանության պատերազմը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ

Գործող իշխանության համար անհրաժեշտ է կառավարելի հոգևոր առաջնորդ, որը կվերարտադրի իշխանության օրակարգը և կփոխանցի կառավարամետ ուղերձներ։ Թեպետ եկեղեցու ներքին կառավարման հարցերը Սահմանադրությամբ դուրս են պետական միջամտությունից, վարչապետը դրանք վերածել է քաղաքական ճնշման գործիքի։

Նպատակը մեկն է՝ կտրել հասարակության հոգևոր ինքնությունը, թուլացնել ազգային համախմբման առանցքը և եկեղեցին վերածել իշխող ուժի գաղափարախոսական հավելման՝ զրկելով այն իր պատմական առաքելությունից։

Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ընդունել և ստորագրել է հայտարարություն, որը ներկայացվում է որպես Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ։

Փաստաթուղթը ստորագրվել է վարչապետի կողմից և Կաթողիկոսի հրաժարականը պահանջող տասը եպիսկոպոսների մասնակցությամբ՝ վարչապետի պաշտոնական կեցավայրում։ Այս փաստն ինքնին վկայում է, որ խոսքը ոչ թե ներեկեղեցական քննարկման, այլ հստակ քաղաքական գործընթացի մասին է, որտեղ պետության ղեկավարը բացահայտորեն ներգրավված է եկեղեցական ներքին գործերին։

Հունվարի վեցին վարչապետի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ուխտերթ, որը, սակայն, չկարողացավ ապահովել նույնիսկ ձևական բազմամարդություն։

Բարձրությունից արված տեսագրությունները փաստում են, որ մասնակիցների թիվը ակնհայտորեն սակավ էր, իսկ հանրային աջակցությունը՝ բացակա։ Չնայած վարչական ռեսուրսի կիրառմանը, կազմակերպչական ճնշումներին և ուղեկցող քարոզչական հոսքին՝ միջոցառումը չտվեց իշխանության համար ցանկալի արդյունքը։ Ավելին, այն վերածվեց լուռ ցուցիչի՝ իշխանության և հասարակության միջև խորացող ճեղքի, որը այլևս դժվար է քողարկել։

Այս ֆոնին ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը՝ ողջունելով վարչապետի և տասը հոգևորականների կողմից ձևավորված համակարգող խորհրդի ստեղծումը և հայտարարելով, որ միանում է այդ նախաձեռնությանը՝ ընդունելով դրա հռչակագիրն ու ճանապարհային քարտեզը։

Սակայն այս դիրքորոշումը կտրուկ արձագանք առաջացրեց Շվեյցարիայի հայ համայնքում։ Համայնքի անդամ Վահե Գաբրաշը հրապարակային հայտարարությամբ ընդգծեց, որ իրենց հոգևոր հովիվը, որը նշանակվել է Ծխական խորհրդի կողմից և վավերացվել Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, այսօր բացահայտորեն սատարում է այն նախաձեռնությանը, որով պահանջվում է Վեհափառ Հայրապետի հրաժարականը՝ հարցը հասցեագրելով երկրի վարչապետին։ Նրա խոսքով՝ սա դուրս է հոգևոր և եկեղեցական տիրույթից և Եկեղեցին ներքաշում է քաղաքական շահարկումների ու պառակտման վտանգավոր դաշտ։

Գաբրաշը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մոտ ժամանակներս Շվեյցարիայի թեմում իր առաքելությունն է ստանձնելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից գործուղված նոր եպիսկոպոսը։ Ըստ նրա՝ ակնհայտ է դառնում, որ Տեր Գուսանի ընդվզումը չունի ոչ վարդապետական, ոչ հովվական հիմք, այլ պայմանավորված է անձնական հավակնություններով և նոր սպասավորի նշանակման հետ կապված դժգոհությամբ։

Շվեյցարահայ համայնքը, նրա խոսքով, հավատարիմ է Մայր Եկեղեցուն, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և նորանշանակ եպիսկոպոսին և չի կարող հանդուրժել, որ հովվական պատասխանատվությունը ծառայեցվի անձնական ես-ին՝ խաթարելով համայնքի անդորրն ու արժանապատվությունը։

Միաժամանակ հայտարարվել է, որ մոտ ժամանակներս կհրավիրվի Ազգային եկեղեցական ժողով։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը նշել է, որ եկեղեցում իբրև թե առկա պառակտման մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ կան միայն մի քանի անհատներ, և մեծ հույս կա, որ նրանք կսթափվեն, կգնահատեն ճնշումների իրական բնույթը և կվերադառնան եկեղեցական միասնության շրջանակ։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, ժողովրդավարության մասին բարձրագոչ խոսքերի ֆոնին բացահայտում է այդ հասկացության դատարկությունը։ Պետական մակարդակով իրականացվող միջամտությունը Հայ Առաքելական Եկեղեցու կյանքին ոչ միայն հակասում է սահմանադրական սկզբունքներին, այլ նաև խարան է ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Ազգային եկեղեցու հանդեպ նման հալածանքները վկայում են իշխանության արժեքային ճգնաժամի մասին և դառնում են ազգային ինքնության դեմ ուղղված վտանգավոր փորձ, որի հետևանքները կարող են լինել խորքային և անդառնալի։