Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան
Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»
Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»
Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերում
Քաղաքականություն

Խաղաղության գիրը, որ գրվում է պարտության լեզվով

Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են Ադրբեջանին արված միակողմանի զիջումները ներկայացնել որպես խաղաղության հասնելու միակ ճանապարհ։

Սակայն իրականությունն օր օրի բացահայտում է այդ թեզի խոցելիությունը։ Մինչ Երևանը խոսում է խաղաղության մասին, Բաքուն բաց տեքստով հայտարարում է, որ աշխարհում գործում է ուժի օրենքը և այդ ուժը պետք է ամրապնդել ռազմական ճանապարհով։ Այդ հայտարարություններին զուգահեռ Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական բյուջեն, իսկ Հայաստանը՝ կրճատում այն։

Այս հակադրությունը ինքնին խոսուն է։ Խաղաղության մասին հռչակագրերը չեն կարող փոխարինել անվտանգությանը, երբ դիմացդ կանգնած կողմը ոչ միայն չի թաքցնում իր ագրեսիվ տրամաբանությունը, այլ նաև համակարգված կերպով պատրաստվում է նոր ճնշումների։ Այդ պատրաստությունների շրջանակում Բաքվում արդեն իսկ ակտիվորեն քննարկվում է Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման հարցը, ինչը դուրս է գալիս ցանկացած խաղաղ գործընթացի տրամաբանությունից և հստակ ազդակ է՝ ապագա պահանջների մասին։

Հասարակության ներսում աճող դժգոհությունը պայմանավորված է նաև իշխանությունների լռությամբ ամենացավոտ թեմաների շուրջ։ Չեն հիշատակվում Հայաստանի օկուպացված տարածքները, չեն բարձրաձայնվում ռազմագերիների հարցերը, այն դեպքում, երբ 2021 թվականին վարչապետը խոստանում էր, որ դրանք կլուծվեն «ընդամենը մի քանի ամսում»։ Այդ խոստումներից անցել են տարիներ, իսկ արդյունքը բացակայում է։

Այս ամենի ֆոնին առավել սուր է դառնում հարցը՝ ինչո՞ւ պետք է գործող իշխանությունը վերարտադրվի։ Ո՞րն է առաջարկվող ապագան։ Ավելի մեծ զիջումնե՞ր, ավելի նեղացվա՞ծ պետական տարածք, ավելի թո՞ւլ անվտանգային համակարգ։

Իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ հրապարակային խոսում են նոր տարածքային զիջումների մասին՝ նշելով Տավուշի մարզի և Տիգրանաշենի ուղղությունները։

Մասնագետների գնահատմամբ՝ նման քննարկումները վաղուց տեղի են ունենում իշխող ուժի ներսում, պարզապես այժմ դրանք սկսել են դուրս գալ փակ շրջանակներից։
Խնդիրը միայն տարածքային չէ։ Խոսքը պետական մտածողության փլուզման մասին է, երբ անվտանգության ռիսկերի պայմաններում առաջ է մղվում ոչ թե պաշտպանական կամ դիվանագիտական հաշվարկված ռազմավարություն, այլ խաղաղության անվան տակ պարտության օրակարգ։ Այդ մոտեցման վտանգավորությունը ընդգծում են նաև ոլորտի փորձագետները։

ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, անդրադառնալով Հայաստանի ներգրավվածությանը տարածաշրջանային տրանսպորտային նախագծերում, նշում է, որ գործող իշխանությունը, կրելով ծանր կորուստներ, փորձում է խաղաղության խաչմերուկ կառուցել հենց այնտեղ, որտեղ ռազմական բախումների ռիսկը շարունակում է մնալ բարձր։ Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանում սպասվող բարդ զարգացումների պայմաններում աչք փակելն ու սեփական շահերը չպաշտպանելը կարող է Հայաստանի համար դառնալ նոր, ցավոտ հարված։

Խաղաղությունը չի կարող կառուցվել միայն հայտարարություններով, առավել ևս՝ միակողմանի զիջումների հաշվին։ Երբ մի կողմը զինվում է, ուժեղացնում իր դիրքերը և բացահայտորեն խոսում է ուժի առաջնայնության մասին, իսկ մյուս կողմը հրաժարվում է անվտանգության լեզվից, այդ խաղաղությունը վերածվում է վտանգավոր պատրանքի։

Այսօր Հայաստանը կանգնած է ընտրության առաջ։ Կամ խաղաղությունը կդառնա արժանապատիվ, հաշվարկված և պաշտպանված գործընթաց, կամ այն կշարունակի գրվել պարտության լեզվով՝ հերթական կորուստների ճանապարհով։

Պատասխանատվությունը այս ընտրության համար քաղաքական է, բայց դրա հետևանքները լինելու են ազգային։