Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա
Քաղաքականություն

2026-ին կակտիվանան «TRIPP» նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային գործողությունները․ զեկույց

Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցը։ Ներկայացնում ենք հատված զեկույցից․

Հայաստանի հիբրիդային սպառնալիքները 2026 թվականին

2025 թվականին Հայաստանն առնչվել է հիբրիդային սպառնալիքների նյութականացման տարբեր դրսևորումների, որոնք 2026 թվականի
ընտրություններով պայմանավորված, մեծ հավանականությամբ, կդառնան ավելի ընդգրկուն, ավելի բարդ, ավելի մասշտաբային։

Հայաստանի դեմ հիբրիդային գործողությունները հետապնդում են մի շարք նպատակներ, այդ թվում՝ արժեզրկել ու իմաստազրկել խաղաղության հաստատման հնարավորությունը, դրա փաստը, խաղաղության հասնելու ճանապարհի ձեռքբերումները և դրա հետ
կապված դրական մթնոլորտը, սերմանել դավադրապաշտական մտքեր, որ իբրև թե առկա են գաղտնի համաձայնություններ՝ ուղղված Հայաստանի շահերի դեմ, շահագործել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների զգայնությունները՝ մեր հասարակությանը
մատուցելով կեղծ աշխարհաքաղաքական և իրականությանը չհամապատասխանող երկընտրանքներ։

2026 թվականի ընթացքում, մեծ հավանականությամբ, զգալիորեն կակտիվանան մասնավորապես «TRIPP ուղի» նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային գործողությունները։ Ընդ որում, 2025 թվականի երկրորդ կեսին արդեն իսկ ուրվագծվել է, որ ծրագիրը թիրախավորող տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարները, մեծ հավանականությամբ, տարբեր նպատակներ հետապնդելով, այդուհանդերձ իրականացնում են որոշակիորեն հատվող գործողություններ։

Հայաստանի դեմ տեսանելի քարոզչությունը հիմնականում իրականացվում է օտարերկրյա պետական/իշխանական մարմինների, այդ
թվում՝ հատուկ ծառայությունների կամ նրանց հետ կապված ռեսուրսների միջոցով։ Քողարկված գործողությունները, որոնք հաճախ
սնուցում և բազմապատկում են տեսանելի քարոզչությունը, օգտագործում են որևէ օտարերկրյա պետական դերակատարի ակնհայտ
հետք չպարունակող կայքէջեր և օգտահաշիվներ՝ առավել կտրուկ, շոկային էֆեկտ առաջացնող թեզեր շրջանառելու նպատակով։

2025 թվականին արձանագրել ենք տարբեր դերակատարների կողմից կեղծ հաշիվների և գովազդների, բոտային ցանցերի միջոցով կեղծ տեղեկատվության, ապատեղեկատվության կամ խեղաթյուրված տեղեկատվության տարածման մարտավարություն։ Շարունակել են աճել
արհեստական բանականությամբ կեղծ տեքստային և տեսաձայնային նյութերի գեներացման հնարավորությունները՝ ձևավորելով ճկուն և
արագ զարգացող գործիքների օգտագործմամբ մեծ ծավալով ապատեղեկատվության տարածման կայուն միտում, որը մեծ հավանականությամբ ավելի մասսայական կդառնա 2026 թվականին։

2025 թվականին արձանագրել ենք այդ թվում իրական հեղինակների և կայքէջերի նմանակող նոր ռեսուրսների օգտագործման դեպքեր, որոնք
մեծ հավանականությամբ ստեղծվել են բացառապես կեղծ տեղեկություններ տարածելու նպատակով։
 Տեղեկատվական վնասարար գործողությունների ամենավտանգավոր միտումը կշարունակի մնալ կեղծ տեղեկությունների առերևույթ աննկատ համադրումն իրական տեղեկությունների հետ, ինչպես նաև դրանց տարածումն ու ամրապնդումը իրական և մեծ լսարան ունեցող առցանց հարթակների և անձանց միջոցով։

Մեր գնահատմամբ՝ 2026 թվականին կպահպանվի օտարերկրյա տեղեկատվական հարթակներում կեղծ տեղեկություններ տեղադրելու,
ապա դրանք տարածաշրջանային դերակատարների պաշտոնական և ոչ պաշտոնական ռեսուրսներով «լեգիտիմացնելու» և տարածելու
միտումը, որի դրսևորումն արձանագրել ենք 2025 թվականին։