Անկարայի բաց աջակցությունը և Հայաստանի ինքնիշխանության հարցը
Թուրքիան փաստացի հաստատեց իր միջամտությունը Հայաստանում կայանալիք ընտրություններին, երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հրապարակավ և ուղիղ աջակցություն հայտնեց գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը։ Թուրքական կողմի այս հայտարարությունը դարձավ բացահայտ քաղաքական ազդակ, որը չնայած Հայաստանի իշխանությունների շտապողական հերքումներին, արձանագրեց այն, ինչի մասին վերջին տարիներին խոսվում էր փորձագիտական և քաղաքական շրջանակներում։ Անկարայի այս դիրքորոշումը փաստորեն հաստատեց այն գնահատականը, ըստ որի Փաշինյանը Թուրքիայի համար դիտարկվում է որպես «հարմար ուղու երաշխավոր»։ Թուրքական քաղաքական հաշվարկում նա ընկալվում է որպես կառավարելի գործընկեր, որը տարածաշրջանային գործընթացները տանում է Թուրքիայի համար ընդունելի և շահավետ ուղղությամբ։ Հենց այս հանգամանքն է, որ բացահայտորեն հակասում է Հայաստանի ինքնիշխան ընտրության մասին հնչող պաշտոնական հայտարարություններին։ Երբ օտար պետության արտաքին գործերի նախարարը հրապարակավ աջակցում է որևէ թեկնածուի, դժվար է խոսել ազատ և անկախ ընտրության մասին։ Թուրք նախարարի հայտարարությունը լուրջ հակասության մեջ է նաև Հայաստանում առկա հասարակական տրամադրությունների հետ։ Նույնիսկ պաշտոնական և կիսապաշտոնական հարցումների տվյալներով՝ քաղաքացիների ընդամենը փոքր մասն է գործող վարչապետին դիտարկում որպես միավորող գործիչ, մինչդեռ մեծամասնությունը համոզված է, որ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ։
Այն, ինչ ակնհայտորեն սխալ և վտանգավոր է հայ հասարակության համար, ակնհայտորեն ընդունելի և օգտակար է Թուրքիայի համար, ինչը ևս մեկ անգամ բացատրում է Անկարայի բացահայտ աջակցությունը։ Խորհրդանշական է, որ Հայաստանի իշխանությունները հենց իրենք էին, որ հիստերիկ տոնով և շտապողականությամբ փորձեցին հերքել թուրքական աջակցության փաստը՝ փաստացի վախենալով սեփական քաղաքացիների արձագանքից։ Այդ հերքումները ոչ թե չեզոքացրին խնդիրը, այլ ավելի ընդգծեցին իշխանության խոցելիությունն ու կախվածությունը արտաքին ազդակներից։ Թեման լայն քննարկման առարկա դարձավ նաև հանրային դաշտում։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը այս կապակցությամբ գրել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության կողմից գործող իշխանությանը ցուցաբերվող աջակցությունը նորություն չէ և վաղուց արդեն ակնհայտ է բոլոր նրանց համար, ովքեր հետևում են տարածաշրջանային զարգացումներին։ Նրա խոսքով՝ անգամ եթե ընդունենք այն վարկածը, որ Փաշինյանը պարզապես օգտվում է այդ «քավորությունից», ապա անգամ այդ դեպքում նա չի կարողացել այդ հարաբերությունները ծառայեցնել Հայաստանի պետական շահերին։
Հայրապետյանը նշում է, որ եթե իշխանությունն իսկապես առաջնորդվեր ազգային օրակարգով, ապա կարող էր այդ արտաքին կապերն օգտագործել գոնե սահմանի բացման, ռազմագերիների լիարժեք վերադարձի կամ Հայաստանի դեմ ուղղված զավթողական ծրագրերի չեզոքացման համար։ Սակայն իրականությունը, նրա գնահատմամբ, հակառակն է․ փոխարենը Հայաստանը ստացել է նվաստացուցիչ և միակողմանի զիջումներ, իսկ հասարակությանը մատուցվում են սիմվոլիկ ու էական նշանակություն չունեցող քայլեր, որոնք ներկայացվում են որպես «նախընտրական նվերներ»։
Նրա համոզմամբ՝ իրականում ամենավտանգավորն այն է, որ արտաքին «քավորությունը» վերածվում է ներքին քաղաքական լեգիտիմության փոխարինիչի։ Դա քայքայում է պետական մտածողությունը և հասարակությանը դնում է փաստի առաջ, երբ ընտրության արդյունքը փորձ է արվում կանխորոշել արտաքին հայտարարություններով։
Տաթևիկ Հայրապետյանը շեշտում է, որ Հայաստանի համար ամենացանկալի մոդելը իշխանությունն է, որը չունի արտաքին «քավորներ»՝ ոչ թուրքական, ոչ ռուսական, ոչ եվրոպական, ոչ որևէ այլ երկրի։ Նրա համոզմամբ՝ պետության ղեկավարի միակ ուղենիշը պետք է լինի Հայաստանի պետական շահը, դաշնակիցներ և գործընկերներ որոնելը, բայց ոչ միակողմանի, վտանգավոր և նվաստացնող կախվածությունը արտաքին ուժերից։ Ըստ նրա՝ չկա ավելի պատվաբեր և մոտիվացնող առաքելություն, քան սեփական պետության շահի սպասարկումը, սակայն դրա համար անհրաժեշտ են կամք, հետևողականություն և պետական մտածողություն, այլ ոչ թե պատրաստակամություն՝ հարմարվելու հակառակորդների կամքին։




















«Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում
Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան՝ անցնելու ագրեսիվ քաղաքական գործողությունն...
Մենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ Կարապետյան
Դամասկոսում՝ Մակրոնի հանգրվանած հյուրանոցի մոտակայքում, պայթnւցիկ սարքեր են գործարկվել
«Ժողովուրդ». 13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Արթուր Պողոսյանը ցուցադրում 70-ամյա Ծառուկյանի ...
Սևանում բախվել է 4 մեքենա․ կան վիրավnրներ
«Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում
«Իրավունք». «Սուսերով» մարտի է դուրս եկել Արուսյակ Ջուլհակյանը, բայց վերջին խոսքը շեֆինն է
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրո...
Գլխավոր դատախազը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությունը. խոշոր չափերով խարդախություն կատարելու համա...