Քանի տիկին Ավանեսյանը ինքնամոռաց պարում էր, մենք սկսեցինք ապահովագրության համակարգի հերձումը․ Հրայր Կամենդատյանը
Հրայր Կամենդատյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Քանի տիկին Ավանեսյանը ինքնամոռաց պարում էր, մենք սկսեցինք ապահովագրության համակարգի հերձումը։
Սկզբի համար մեր քաղաքացիներին առաջադրել ենք մի քանի հարցերից բաղկացած թերթիկ, որի օգնությամբ նա կըմբռնի թէ որտեղ են իրեն խաբում պարարվեստի սրտիկները։
Այս ստուգողական թերթիկը (checklist) թույլ կտա ցանկացած քաղաքացու կտրվել քաղաքական լոզունգներից և հասկանալ՝ արդյոք առաջարկվող օրենքը ծառայելու է մարդուն, թե՞ ուղղակի բյուջե լցնելու հերթական միջոց է։
Եթե օրենքի իրավական դրույթներում այս 5 կետերը բացակայեն, ուրեմն գործ ունենք «ֆարսի» հետ։
Քաղաքացու Ստուգաթերթ. Իրական ապահովագրություն թե՞ «Կոսմետիկ» պետպատվեր
☐ Ընտրության ազատություն (Մրցակցություն).
Արդյո՞ք ես իրավունք ունեմ իմ ապահովագրական փաթեթով գնալ ցանկացած հիվանդանոց (թե՛ պետական, թե՛ մասնավոր)։ Եթե պետությունը պարտադրում է գնալ միայն կոնկրետ ԲԿ-ներ, ուրեմն սա ոչ թե ապահովագրություն է, այլ պետական բյուջեի վերաբաշխում «իրենցով» արված հիվանդանոցների միջև։
☐ Սահմանված ժամկետներ (Հերթի երաշխիք).
Օրենքում կա՞ հստակ թիվ, թե առավելագույնը քանի օր կարող եմ սպասել վիրահատության։ Եթե ժամկետը նշված չէ, ապա «տատիկների» օրինակը կմնա բացառություն, իսկ մնացածը կսպասեն տարիներով։
☐ Անհատական թվային հաշիվ (Transparency).
Կարող եմ արդյոք իմ հեռախոսով տեսնել, թե իմ վճարած հարկերից որքան գումար է կուտակվել իմ առողջապահական հաշվին և որքան է ծախսվել իմ բուժման վրա։ Առանց սրա՝ կոռուպցիան անխուսափելի է։
☐ Դեղորայքի ներառում (Full coverage).
Արդյո՞ք ապահովագրությունը ծածկում է նաև ամբուլատոր (տանը ընդունվող) դեղերը։ Եթե վիրահատությունը «ձրի» է, բայց հետո ամսական 100,000 դրամի դեղ պետք է առնեք Ձեր գրպանից, ապա համակարգը կիսատ է։
☐ Անկախ վերահսկողություն (Appeals).
Ու՞մ պետք է բողոքեմ, եթե բժիշկը վատ է բուժել կամ լրացուցիչ փող է ուզել։ Եթե բողոքը պետք է գնա նույն նախարարություն, որը տնօրինում է փողերը, ապա արդարություն չի լինի։
Ինչպե՞ս օգտագործել սա
Երբ հեռուստացույցով կամ սոցցանցերով տեսնեք քարոզչական նյութեր, ուղղակի տվեք այս հարցերը.
1. «Իսկ ո՞րն է սպասման առավելագույն ժամկետը օրենքով»։
2. «Իսկ ես կարո՞ղ եմ իմ հեռախոսով տեսնել ծախսված կոպեկները»։
Սա սթափեցնող ազդեցություն կունենա ցանկացած մանիպուլյացիայի վրա։
Շարունակելի
Այսօր պարող տիկինը զմայլված ներկայացնում էր բժիշկներ տարբերանշանները , որը պետք է պատրաստ լիներ առնվազն 2025 դեկտեմբերին։ Էս եք էլի։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան