Խորը վրդովմունքով ու ցավով տեղեկացանք, որ Բաքվի ռազմական դատարանն այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն
«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրել․
Խորը վրդովմունքով ու ցավով տեղեկացանք, որ Բաքվի ռազմական դատարանն այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը։
«Այս որոշումը ոչ միայն իրավական, այլև խորապես անմարդկային և քաղաքական հաշվեհարդարի ակտ է, որը հակասում է արդար դատաքննության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։
Ամենացնցողն այն է, որ այս դատավճիռը կայացվել է ընդամենը մեկ օր անց այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արժանացել էին ԱՄԷ «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին։
Խաղաղության, եղբայրության ու մարդասիրության մասին բարձր խոսքերն այսպես կոպտորեն հակասում են իրական գործողություններին։
Այս հակասությունը բացահայտում է, որ «խաղաղասիրական» ժեստերի ետևում շարունակում է գործել բռնության, նվաստացման և քաղաքական հաշվեհարդարի տրամաբանությունը»,-ասված է հայտարարության մեջ։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան