«Ունենք 1,2 միլիոն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք»․ Նարեկ Կարապետյան
«Երկրի ակտիվ զարգացման համար, որպեսզի երկիրը կարողանա սոցիալական ծախսերը լավ իրականացնել, մեր 800 հազար գրանցված քաղաքացիներին պետք է ևս 300 հազար աճ ապահովել, նոր աշխատատեղեր ստեղծել։ Դա պիտի լինի մեր երկրի առաջին նպատակը, որպեսզի 1,1 միլիոն մարդ աշխատելով կարողանա 500 հազար մարդու թոշակ տալ ու, կարողանա նաև հարկային բեռն իր վրա վերցնելով, ապահովել աշակերտների լավ ուսումը, կրթական ծախսերը», - Շանթ հեռուստաընկերության եթերում այսպիսի կարծիք հայտնեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա հետևյալ հաշվարկը ներկայացրեց․ «Եթե դիտարկենք 3 միլիոն բնակչությամբ մեր երկիրը՝ մեր երկրում կա 800 հազար գրանցված աշխատող, որտեղ մեկ աշխատողը կարող է գրանցված լինել 2-3 տեղ, նաև կան 200-300 հազար պետական բյուջեից աշխատավարձ ստացող աշխատակիցներ։ Այսինքն՝ մեր՝ 3 միլիոն բնակչությամբ երկրում աշխատում են 800 հազարը՝ գրանցված, իսկ ունենք 500 հազար թոշակառուներ՝ տարբեր տարիքային թոշակ և այլ պատճառներով, ունենք 300-500 հազար աշակերտներ, ուսանողներ, որոնք ուսանողական տարիքի են ու աշխատաշուկայում դեռ չեն մասնակցում։ Այս հաշվարկը բերում է մի տրամաբանական կետի, այսինքն՝ ՀՀ-ում ունենք 1,8 միլիոն մարդ, որոնք կամ աշխատում են, կամ չեն կարող աշխատել և ունենք 1,2 միլիոն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք։ Տնային տնտեսուհիներն են, գյուղաբնակ բնակիչներն են, որոնք աշխատում են օրնիբուն գյուղատնտեսության ոլորտում, սակայն չունեն կայուն եկամուտ՝ հաշվի առնելով գյուղնախարարության թուլությունը մեր երկրում»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան