Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է

Ռուսական անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանի գոյաբանական մարտահրավերը արևմտյան քաղաքականության պայմաններում․ Մհեր Ավետիսյան

Մհեր Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Հետխորհրդային բոլոր պետությունները արևմուտքի համար ունեն գործիքի ֆունկցիա՝ Ռուսաստանը քանդելու գեոպոլիտիկ ծրագրերում։
 
Այն ամենը, ինչ արևմուտքը իրականացնում է մեր տարածաշրջանում, նպատակ ունի քանդելու ռուսական անվտանգության ճարտարապետությունը, որը Ռուսաստանը մի քանի դար կռվելով կարողացավ ստեղծել 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի հիման վրա։
 
Հիմա մենք ինքներս թույլ ենք տալիս, որ արևմուտքը քանդի այն ճարտարապետությունը, որի վրա կառուցված է մեր պետականության անվտանգությունը ու մեր ժողովրդի խաղաղ կյանքը, այլ նպատակներ արևմուտքը մեր տարածաշրջանում չունի, նա ցանկանում է մեր տարածաշրջանը ևս դարձնել հակառուսական օջախ՝ իր բոլոր բացասական հետևանքներով, և մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, պարտավոր ենք սա գիտակցել և թույլ չտալ, չնայած հիմա արդեն որոշ քայլեր արված են, և դժվար է լինելու այդ ամենը հետդարձ ապահովել, բայց այնուամենայնիվ մենք պարտավոր ենք թույլ չտալ, որպեսզի Միացյալ Նահանգները և հավաքական արևմուտքը Հայաստանը և մեր տարածաշրջանը դարձնեն հակառուսական հերթական օջախը։ Այն ամենը, ինչ մենք տեսանք Վրաստանում, և այսօր էլ տեսնում ենք Ուկրաինայում։
 
 Սիրելի ժողովուրդ, մենք պետք է գիտակցենք, որ ռուսական անվտանգության ճարտարապետության քանդումը մեզ թողնելու է միայնակ թուրքական ցեղերով շրջապատված միջավայրում՝ իր բոլոր բացասական հետևանքներով։
 
Ռուսաստանի անվտանգության ճարտարապետությունը ամենից շատ հայերիս և վրացիներին է հարկավոր այս տարածաշրջանում պետականություն ունենալու և խաղաղ ապրելու, քանզի մենք, լինելով այս տարածաշրջանի ամենահին և բնիկ ժողովուրդները, շրջապատված ենք թուրքական ցեղերով, և այդ թուրքական ցեղերի նպատակն է կործանել մեր պետականությունները և ամբողջ տարածաշրջանը իրենցով անել, իսկ դա անելու համար պետք է, որ այս տարածաշրջանից հեռանան ռուսները, պետք է քանդել Ռուսաստանի անվտանգության ճարտարապետությունը, մեր պետականությունը կանգնած է լինել/չլինելու վտանգի առջև, և որքան էլ խոսենք խաղաղությունից և հավատանք արևմուտքին, մենք միևնույնն է կանգնած ենք պետականության կորստի և մեր ժողովրդի անվտանգության ռեալ խնդիրների առջև։
 
Խաղաղություն մեր տարածաշրջան բերել են ռուսները, և միայն նրանք կարող են պահպանել այն մեր տարածաշրջանում, արևմուտքին խաղաղություն մեր տարածաշրջանում պետք չէ, մենք արդեն իսկ մեր պատմությունից կարող ենք դասեր քաղել՝ ընկնելով արևմուտքի խելքին՝ մենք կորցրեցինք Կարսը, Նախիջևանը ու Արցախը, իսկ հիմա արևմուտքի խելքին ընկնելով մենք կարող ենք կորցնել նաև Հայաստանը։