Արևմուտքը մտահոգ է Փաշինյանի հնարավոր պարտությունից
Ընդդիմության դեմ պայքարելու համար փաշինյանական իշխանությունն ընդհուպ ներգրավել է ամերիկյան սենատորների, որպեսզի սոցցանցերից հեռացնեն ընդդիմադիր տարբեր էջեր, օգտատերերի, խմբերի, որոնք նախընտրական շրջանում լուրջ հարվածում են գործող իշխանությունների վարկանիշին։ Սենատորներ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը նամակներ են հղել Meta և Alphabet ընկերություններին՝ կոչ անելով բավարար չափով ռեսուրսներ տրամադրել Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ռուսական ապատեղեկատվության կանխարգելմանը։ Սենատորները, ընդհուպ հիշեցնելով Մոլդովայի ընտրությունների փորձը, նշում են, թե «Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Ռուսաստանից մարդիկ» են խրախուսվում՝ սատարելու որոշակի քաղաքական կուսակցությունների»։
«Հայաստանյան մի հարգված քաղաքացիական հասարակության կազմակերպություն՝ Իրազեկ քաղաքացիների միավորումը, նույնականացրել է Meta-ի հարթակների շուրջ հարյուր էջ, որոնք առաջիկա ընտրություններին վերաբերող մանիպուլյատիվ բովանդակության քարոզչությամբ են զբաղված։ Կազմակերպությունը նաև նշել է համակարգված ոչ իրական վարքագիծ, որը, ըստ հաղորդումների, ուղղորդվում է ռուսահայ օլիգարխի կողմից»,– Ցուկերբերգին գրում են նամակի հեղինակները՝ հիշեցնելով, որ տվյալ անձին, որի ինքնությունը չի հրապարակվում, Թրամփի առաջին վարչակազմը Կոնգրեսին ուղղված զեկույցում ներկայացրել է որպես «նշանակալի օտարերկրյա քաղաքական ֆիգուր [կամ] օլիգարխ Ռուսաստանյան Դաշնությունում՝ ըստ ռուսական ռեժիմի հետ մերձավորության»։ Ակնհայտորեն, այդ սենատորները նկատի ունեն գործարար, բարերար Սամվել Կարապետյանին, որի քարոզչությունն արդեն խուճապ է առաջացրել գործող իշխանության և սպասարկու կառույցների շարքերում։
Սենատորները կարծում են, թե «ընտրություններն առանցքային նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար, քանի որ կարող են «որոշել տարածաշրջանային խաղաղ նախաձեռնությունների, ինչպես նաև հաղորդակցության նախագծերի ելքը, այդ թվում՝ TRIPP-ի, որը խաղաղ բանակցությունների առանցքային բաղադրիչ է»։ Որ փաշինյանական իշխանությունը մտադիր է գործարկել այսպես կոչված «մոլդովական սցենարը», երբ ընտրություններին մասնակցության իրավունքից զրկեցին տարբեր ընդդիմադիր ուժերի, ինչպես նաև սոցիալական հարթակներից հեռացրեցին հազարավոր էջեր, հայտնի էր դեռևս շատ վաղուց, իշխանություններն իրենք էլ չեն թաքցնում իրենց մտադրությունները։
Բայց որ կարող են նույնիսկ ամերիկյան սենատորների ներգրավել իրենց հակաօրինական ցանկությունները իրականացնելու գործին, թերևս, խոսում է փաշինյանական իշխանության բավականին վառ «կրեատիվության» մասին։ Իսկ Արևմուտքը, ինքն էլ անհանգստացած է Փաշինյանի հնարավոր պարտությունից, և փորձում է ամեն ինչ անել՝ կանխելու այդ զարգացումը։
Սոնա Գալստյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ