Սամվել Կարապետյանը չի խնայի ոչինչ, որ մեր գերիները վերադառնան, համոզված եմ. Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր, համաձայն որի՝ միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը։ Միավորում են՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով՝ ձևավորելով միասնական օրակարգ և ապահովելով «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի շրջանակներում՝ վերջիններիս ընտրական ցուցակում ընդգրկվելու միջոցով»,- այս մասին հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Նշենք, որ այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումը։
Առաքելյանի խոսքով՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները ընտրություն են՝ հանձնվելու և պայքարելու միջև։
«Շարունակել հանձնվել մեր առջև ծառացած մարտահրավերներին, հանձնվել օրեցօր խորացող խնդիրներին, թե՞ պայքարել՝ քայլ առ քայլ լուծելով այդ ամենը, պայքարել ունենալ արժանապատիվ պետություն, ուժեղ ղեկավարություն։Հունիսի 7-ին մոտ 2․5 միլիոն մարդ հնարավորություն է ունենալու կատարել այդ ընտրությունը, 2․5 միլիոն մարդ, բացի՝ 19-ից։ Այն 19-ից, ովքեր գտնվում են Բաքվի բանտերում՝ բացառապես հայ լինելու պատճառով։Այս ընտրությունը նաև այդ մարդկանց մասին է։ Դա ընտրություն է ունենալ այնպիսի պետություն, որտեղ հայ գերիների վերադարձը կդառնա անվիճելի առաջնահերթություն, ազգային արժանապատվության վերականգնման և արդար, կայուն խաղաղության հաստատման կարևորագույն նախապայման։ Մենք համոզված ենք, որ Սամվել Կարապետյանը, ով ունի բացառիկ ներդրում Հայաստանի և Արցախի կյանքում, չի խնայելու ոչինչ մեր հայրենակիցների վերադարձի հարցում»,- ասաց Առաքելյանը։




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...