Մենք քաղաքական որևէ ժառանգության համար պատասխանատվություն չենք կրում, ընդամենը 8 ամիս ենք քաղաքականության մեջ․ Կարապետյան
«Մեր և իշխանության շանսերը շատ մոտ են միմյանց, բայց մենք ամեն ամիս տեսնում ենք մեր ուժի հանդեպ վերաբերմունքի փոփոխություն՝ բոլոր հարցումներով։ Սա է մեզ հիմք տալիս ՝տեսնելու, որ նոր փոփոխություն է լինելու երկրում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ բնակչության 70 % ցանկանում է փոփոխություն։
«Իշխանության ամբողջ պոտենցիալը տեսել ենք, տեսել ենք՝ ութ տարում ինչ են արել և ինչ չեն արել։ Սա հանգեցրել է մեր հասարակության նշանակալի մասի շրջանում խորը հիասթափության»,- ասաց Կարապետյանը։
Նա նշեց, որ այսօր Աշտարակում է եղել, որտեղ մարդկանց նշանակալի մասն ուներ ընդդիմադիր հայացքներ։
«Այսօր 3-4 հոգով քայլում էինք և իրազեկման ակցիա էինա անում Աշտարակում։ Մարդկանց նշանակալի մասը ընդդիմադիր հայացքների տեր է։ 10-ից 7 ընդդիմադիր հայացք ունի, սակայն 7-ից 4-ը հավատը կորցրել է, որովհետև մի անգամ հավատացել է Փաշինյանին է և մտածում է, որ բոլոր քաղաքական գործիչներն էլ նույն ձև են։ Բայց ուզում եմ մեր այդ հայրենակիցներին մի բան հիշեցնել՝ մենք նոր ենք մտել քաղաքականություն։ Ութ ամիս է մենք քաղաքական պրոցեսների մասնիկ ենք։ Սամվել Կարապետյանը Հայաստանում քաղաքական պրոցեսների մեջ 8 ամիս է, մենք քաղաքական որևէ ժառանգության այս պահին պատասխանատվություն չենք կրում և չի եղել բան, որ Կարապետյանը ասի և Հայաստանի համար չանի»,- ասաց նա։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ