Նիկոլ Փաշինյանը մի ժամանակ աստվածաբան էր, հետո՝ երաժիշտ, հիմա էլ կարծես ֆինանսական վերլուծաբան է դարձել. Նարեկ Կարապետյան
«Կան ուժեր, որոնց հետ քննարկումներ են իրականացվում, հասարակական և քաղաքական ուժեր կան, որոնք հետաքրքրված է համագործակցությամբ և մենք կտեղեկացնենք դրանց մասին»,-ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Պատասխանելով իրավապահների հրապարակած ձայնագրությունները՝ Կարապետյանը նշեց, որ իշխանություններն ամեն կերպ ցանկանում են արատավորել ընդդիմադիրների ազնիվ պայքարը։
«Եթե Հայաստանում բոլորին ձայնագրեն, հավանականությունը մեծ է, որ տարվա մեջ յուրաքանչյուրը մի տհաճ բան խոսի»,-ասաց Կարապետյանը։
Նա հայտարարեց, որ համագործակցում են այն ուժերի հետ, որոնք նախկինում որևէ առնչություն չեն ունեցել պետության կառավարմանը, սկզբունքը նոր ուժով հանդես գալն է։
«Մենք վստահ ենք, որ եթե հասարակությունը ակտիվ մասնակցի ընտրություններին, ապա հնարավոր է հասնել մեծ հաղթանակի և իրական փոփոխությունների»,- ասաց նա։
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սամվել Կարապետյանը «մինչև տարվա վերջ աղքատանալու է»՝ Նարեկ Կարապետյանն ասաց.
«Նիկոլ Փաշինյանը մի ժամանակ աստվածաբան էր, հետո՝ երաժիշտ, հիմա էլ կարծես ֆինանսական վերլուծաբան է դարձել՝ գնահատելով բիզնեսների հաջողությունները։ Սակայն իրականում նա տնտեսությունից բավական հեռու է։ Հուսով եմ՝ իր խորհրդականները արդեն բացատրել են, որ նա չի տիրապետում, թե ինչպես է զարգանում տնտեսությունը, ինչպես են ձևավորվում ընկերությունները, և ինչպես է ստեղծվում արժեք։ Մարդն, ով տարիներ շարունակ հեռու է եղել բիզնեսից ու տնտեսությունից, դժվար էլ գնահատի խոշոր տնտեսական գործընթացները։ Ո՛չ աստվածաբանությունը, ո՛չ երաժշտությունը, ոչ էլ տնտեսությունը նրա մասնագիտական դաշտը չեն։ Սա, հուսով եմ, ակնհայտ է բոլորի համար»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ