Նիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է․Սամվել Կարապետյանի որդին դիմել է Մակրոնին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը ֆրանսերենով դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ասելով․
«Պարոն նախագահ, լավ լուրն այն է, որ Դուք մայիսին կվերադառնաք Հայաստան և կկարողանաք վայելել մեր հյուրընկալությունը։ Հայ ժողովուրդը գնահատում է մեր երկիրը միավորող բարեկամությունը և երբեք չի մոռանում Ֆրանսիայի ներդրումն՝ իր քաղաքացիների անվտանգության գործում Ցեղասպանության ժամանակ։
Դուք Հայաստան եք գալիս մի մարդու հրավերով, որին Դուք անվանում եք Ձեր ընկերը, բայց որը հայ ժողովրդի թշնամին է։ Նիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է։ Միջազգային հանրությանը խաբելով, դեմոկրատիկ արժեքների հետևում թաքնվելով նա երկիրը մղել է իրավական քաոսի՝ հարձակվելով Մեր եկեղեցու, Սփյուռքի և նրա քաղաքական հակառակորդների վրա։ Ընտրություններից առաջ Դուք նրան տալիս եք ևս մեկ հնարավորություն խաբելու հայ ժողովրդին։ Այդ հանդիպումն անիմաստ է, քանի որ երկու ամսից Սամվել Կարապետյանն է լինելու ՀՀ վարչապետը։ Նա տնային կալանքի տակ է, եթե Ձեզ համար կարևոր են դեմոկրատական արժեքները, հրավիրում ենք Ձեզ հանդիպել նրան»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ