Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

ՀԿԵ-ն քաղաքացիներին հորդորում է զգոնություն ցուցաբերել և խստորեն պահպանել անվտանգության կանոնները

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացման և երկաթուղային երթևեկության ինտենսիվության աճի պայմաններում, քաղաքացիներին հորդորում է առավելագույն զգոնություն ցուցաբերել և խստորեն պահպանել անվտանգության կանոնները։ Ընկերությունը հատկապես հիշեցնում է երկաթուղային գծերի հարևանությամբ չոր խոտ չայրելու, կենդանիներ չարածեցնելու, գծանցումները միայն թույլատրելի վայրերով հատելու և երեխաներին երկաթուղու վտանգների մասին իրազեկելու անհրաժեշտության մասին։

««Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, պայմանավորված գարնան մեկնարկով, գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացմամբ և երկաթուղային գծերով երթևեկության ինտենսիվության աճով, հորդորում է քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները, ցուցաբերել առավելագույն զգոնություն և պատասխանատվություն երկաթուղային ենթակառուցվածքներում։ Ընկերությունը կոչ է անում չայրել չոր խոտը երկաթուղային գծերի հարևանությամբ, կենդանիներ չարածեցնել գծերի երկայնքով, խստորեն պահպանել գծանցումները հատելու կանոնները և անցնել միայն նախատեսված վայրերով։ Անհրաժեշտ է նաև երեխաներին բացատրել երկաթուղային գծերի վրա գտնվելու և այնտեղ խաղալու վտանգները։ Այն ծնողները, որոնց երեխաները հաճախում են երկաթուղուն մոտ գտնվող ուսումնական հաստատություններ, պետք է պարբերաբար զրույցներ վարեն նրանց հետ։

Թեև Կրթության նախարարության նախաձեռնությամբ դպրոցական ծրագրում արդեն ներառված է երկաթուղային անվտանգության թեման, այնուամենայնիվ ծնողների պարտականությունն է շարունակաբար ամրապնդել երեխաների գիտելիքներն ու պատասխանատվության զգացումը։ Առավել զգոն պետք է լինեն նաև երթևեկության մասնակիցները, քանի որ ավտոտրանսպորտային միջոցների թվի աճին զուգահեռ երթևեկությունը տարեցտարի ավելի է ինտենսիվանում։

Վարորդները պարտավոր են խստորեն պահպանել երկաթուղային գծանցումների անցման կանոնները, հետևել ճանապարհային նշաններին և լուսացույցերի ազդանշաններին, չշրջանցել փակված արգելապատնեշները և չհատել գծերը չթույլատրված վայրերում։ Թեև ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար, երկաթուղային հատվածներում դրանց խախտման հետևանքները կարող են լինել առավել ծանր՝ հատկապես վարորդների համար։ Որոշ հատվածներում ուղևորատար գնացքների արագությունը հասնում է մինչև 100 կմ/ժ-ի, ինչը զգալիորեն մեծացնում է արգելակման ճանապարհը։

Այս հանգամանքը սահմանափակում է մեքենավարի՝ բախումը կանխելու հնարավորությունը և առավել մեծ պատասխանատվություն է դնում վարորդների վրա՝ գծանցումներում վթարներից խուսափելու համար։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ երկաթուղային գծանցումներում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարները հիմնականում պայմանավորված են եղել վարորդների կողմից կանոնների անտեսմամբ, արագության գերազանցմամբ կամ անուշադրությամբ։

Իսկ նման անփույթ վերաբերմունքի գինը հաճախ մարդկային կյանքն է։ Ընկերության կողմից իրականացվող հետևողական կանխարգելիչ աշխատանքը՝ համագործակցությամբ ճանապարհային ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, նպաստել է գծանցումներում անվտանգության մակարդակի կայունացմանը։ Ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում նմանատիպ պատահարներ չեն գրանցվել։ Կարևոր է պահպանել այս դրական միտումը՝ ապահովելով մեր քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգությունը»,- ասված է հաղորդագրությունում։