Գնում ենք բացարձակ հաղթանակի՝ հիշելով Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները. Սամվել Կարապետյան
«Ես այն մարդն եմ, ով Ռուսաստանից Հայաստան է վերադրձրել հիմնական ռազմավարական ակտիվները։ Փաշինյանի այդքան սիրած Էլեկտրական ցանցերը ես վերադարձրել եմ Հայաստանին, Հրազդանի ՋԷԿ-ը նույնպես վերադարձրել եմ Հայաստանին, ինչպես նաև՝ Սևան-Հրազդան կասկադը, հիմա էլ ես եմ վերադառնում Հայաստան»,-հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը։
Նա ասաց, որ մտահոգություններ չունի, որ իր դեմ Ռուսաստանից ճնշումներ կկիրառեն, կիրառելու դեպքում՝ նույնպես։
Պատասխանելով հարցին, թե որտեղից վստահությունը, որ առաջիկա ընտրություններում հաղթելու են՝ Կարապետյանն ասաց. «Մեզ վստահություն է ներշնչում մեր ժողովուդը, բոլոր հարցումները, մեզ վստահություն ներշնչում է Փաշինյանի բացարձակ ցածր ռեյտինգը։ Այնպես է ստացվել, որ կալանքում գնտնվելով նույնպես հեշտությամբ կարելի է հաղթել Փաշինյանին»։
Կարապետյանը հիշեցնելով, որ Ռուբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը հայտարարել են, որ կսատարեն ընդդիմությունից ամենաշատ ձայներ ստացած ուժին, հավելեց. «Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Այսօրվա դրությամբ ունենք երկու կոնկրետ դիրքորոշում այդ սահմաններում ենք աշխատում։ Գնում ենք բացարձակ հաղթանակի՝ հիշելով Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները»;




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում