Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիք, իսկ Փաշինյանը՝ 3 մլն հայի և 300 հազար ադրբեջանցու հայրենիք. Կարապետյան
«Հայաստանի քաղաքական դաշտի ապօրինությունների մասին այսօր գիտեն ամբողջ աշխարհում։ Այդ մասին ասում ու գրում են Վաշինգտոնում, մեր մասին ասում ու գրում են Լոնդոնում, Փարիզում»,-հրավիրված ասուլիսում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Նա այդ փաստը հիշատակեց՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինն ակնհայտորեն աջակցեց Կարապետյանին։
«Ռուսաստանում ամենաբարձր մակարդակով դրա մասին ասվեց, բայց այն չի նշանակում, որ մենք դրա մասին պետք է դիրքորոշում ունենանք։ Քանի որ այսօր Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը դարձնի գերտերությունների բախման կենտրոն, հետագա լուռ ծրագրերով ստեղծելով քաոս՝ Հայաստան բերելով 300 հազար ադրբեջանցի։ Իսկ մենք հասկանում ենք, որ 300 հազար ադրբեջանցի բերելով մենք ստիպված ենք լինելու հայկական բանակում ամենաքիչն ունենալ 10 հազար ադրբեջանցի զինծառայողներ։ Իսկ մենք շատ լավ ենք հիշում Հունգարիայում Սաֆարովի կատարածը»,- ասաց Սամվել Կարապետյանը։
Նկատելով, որ չի կարելի համբերատար նայել այդ բոլոր քայլերին՝ Կարապետյանն ասաց. «Այդ պատճառով էլ մեզ պետք է ուժեղ առաջնորդություն, որպեսզի մենք կարողանանք հավասարակշռել մեր բոլոր միջազգային գործընկերներին, վստահ եղեք, որ շատ շուտով մենք այն ունենալու ենք...
Թույլ իշխանությունների պատճառով ունենք կորցրած մեր երկրորդ հայրենիք։ Առաջին հերթին պետք է ապահովենք արցախահայության արժանապատիվ կյանքը Հայաստանում և ձևավորել կառավարություն՝ անելու ենք մաեն ինչ, ապահովելու արցախցիների անվտանգ վերադարձ Արցախ։
Մենք վերադարձնելու ենք Սփյուռքի վստահությունը Հայաստանի նկատմամբ։ Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիք, իսկ Փաշինյանը Հայաստանը ուզում է դրաձնել 3 մլն հայի և 300 հազար ադրբեջանցու հայրենիք»




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում