Փաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է ռուսական ազդեցությունից հեռանալու անհրաժեշտության մասին և կոչ է անում ամրապնդել հարաբերությունները Եվրոպական միության, Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Միաժամանակ, երկար տարիներ ինչպես ինքը՝ Փաշինյանը, այնպես էլ նրա հարազատներն ու շրջապատը շարունակում են ֆինանսական օգուտ քաղել Ռուսաստանի հետ կապերից:
Արժե սկսել ամենամոտ մարդկանցից: Ըստ Փաշինյանի անձնական խոստովանության՝ նրա հարազատ եղբայր Արմենը դեռ 90-ականներին մեկնել է Ռուսաստան: Այստեղ նա երկար տարիներ հաստատվել է և ստացել քաղաքացիություն: Նոր հայրենիքում Արմեն Վովաևիչը աշխատել է ռուսական պետական կառույցներում՝ Կրասնոդարի երկրամասի և Ադըղեայի Հանրապետության Ռոսսելխոզնաձորի վարչությունում, ինչպես նաև մասնավոր ընկերությունում, որը զբաղվում է ավտոմոբիլային փոխադրումներով («Կարգո-Հարավ» ՍՊԸ): Նշենք, որ Ռուսաստանի հետ կապված իր շատ քաղաքական մրցակիցներին Նիկոլը անվանում է «ԿԳԲ-ի գործակալներ»: Հետևելով այս տրամաբանությանը՝ նրա հարազատ եղբայրը ևս ընդգրկվում է նրանց թվում, ուստի կարող է կործանարար գործունեություն ծավալել Հայաստանում՝ օտար շահերի համար: Ժամանակն է, որ ազգային անվտանգության մարմինները ավելի մանրամասն ուսումնասիրեն հարազատի գործունեությունը, սակայն ոչ միայն նրա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում