Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»

Սալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հանդիսատեսը երկարատև ծափողջյուններով բաց չէր թողնում Հայկ Մելիքյանին բեմից

Ապրիլի 30-ին Սալոնիկի «Մեգարոն» հեղինակավոր համերգասրահում տեղի ունեցավ «Աշխարհի հնչյունները. Հայաստան» խորագրով համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի հիշատակին։ Միջոցառումը կազմակերպվել էր Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ՝ Սալոնիկի «Մեգարոն» համերգասրահի հետ գործընկերությամբ և Հովնանյան ընտանիքի հիմնադրամի աջակցությամբ։

Համերգի կենտրոնական պսակը՝ Արամ Խաչատրյանի դաշնամուրի և նվագախմբի կոնցերտը, ներկայացրեց Սալոնիկի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆրանսիացի ականավոր դիրիժոր Ֆիլիպ Ֆորժեի ղեկավարությամբ։ Մենակատարն էր հայ անվանի վիրտուոզ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը։

Մաեստրո Ֆորժեն, որն իր կարիերայում առաջին անգամ էր ղեկավարում Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը, արտահայտեց իր խոր հիացմունքը հայ մեծ կոմպոզիտորի երաժշտական լեզվի, ստեղծագործության գունագեղ նվագախմբավորման և ազգային ինքնատիպ ոճի հանդեպ։ Հատուկ ընդգծելով Հայկ Մելիքյանի վիրտուոզ կատարումը՝ նա նշեց, որ նման մակարդակի մենակատարի հետ համատեղ աշխատանքը բացառիկ արտիստական փորձառություն էր։

Հույն հանդիսատեսը, ինչպես նաև բազմաթիվ միջազգային հյուրեր և պաշտոնյաներ, երկարատև ոտնկայս ծափողջյուններով չէին թողնում, որ Հայկ Մելիքյանը հեռանա բեմից։ Ի պատասխան՝ դաշնակահարը նվիրաբերեց Կոմիտասի նրբաճաշակ ու հոգեթով «Շուշիկին», որի յուրաքանչյուր հնչյունի հետ դահլիճում սարսուռ էր ծնվում՝ թողնելով անջնջելի տպավորություն ներկաների սրտերում։

«Հունաստանում Հայաստանի դեսպանության և Սալոնիկի համերգասրահի համատեղ կազմակերպած այսօրվա համերգը նվիրվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցին։ Իրականում առաջին անգամն է Սալոնիկում դեսպանության կողմից նման միջոցառում կազմակերպվում։ Կարևորելով միջոցառումը մենք Հայաստանից հրավիրել ենք ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանին, ով ներկայացրեց 20-րդ դարի համաշխարհային լավագույն դաշնամուրային կոնցերտներից մեկը՝ Արամ Խաչատրյանի կոնցերտը։ Սալոնիկի համերգասրահը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը 2025 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրել են Համագործակցության հուշագիր, որը նախատեսում է նաև համատեղ միջոցառումների կազմակերպում, մեր երկրներից երաժիշտների կատարմամբ համերգների կազմակերպում։ Եւ այս խորհրդանշական  միջոցառումը կարող է համարվել նման համագործակցության մեկնարկի արտահայտություն»,— նշեց Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։

«Այսօրվա համերգը ինձ համար ուներ խորապես խորհրդանշական նշանակություն. երաժշտությունը այն լեզուն է, որով հնարավոր է փոխանցել ինչպես ցավը, այնպես էլ հույսը, և մեր ժողովրդի անպարտելի ոգին։ Անցյալ տարի պատիվ էի ունեցել ելույթ ունենալու Աթենքի «Մեգարոնում», իսկ այսօր, Սալոնիկի հանդիսատեսի ջերմությունն ու անկեղծ սերը զգալով, ևս մեկ անգամ համոզվեցի, թե որքան բարեկամ, զգայուն ու երաժշտասեր է հույն հանրությունը։ Շնորհակալ եմ Հունաստանում ՀՀ դեսպանությանը, Սալոնիկի «Մեգարոնին» և Հովնանյան ընտանիքի հիմնադրամին այս հնարավորության համար»,— ասաց Հայկ Մելիքյանը։

Համերգի ընթացքում հատուկ հուզիչ պահեր պարգևեց նաև հույն-հայկական արմատներով տաղանդավոր սոպրանո Սիրանուշ Ցալիկյանը, որն իր թավշյա ու հոգեթով ձայնով ներկայացրեց հույն ժամանակակից կոմպոզիտոր Խրիստոս Հաձիսի «Light from the Cross» վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունը՝ հայ հոգևոր երաժշտության թեմաներով։ Արտիստուհու կատարումը՝ լի ներքին ապրումով ու ազգային ինքնատիպ շնչով, դահլիճում ստեղծեցին հայ-հունական մշակութային հոգեմերձության հատուկ մթնոլորտ՝ ևս մեկ անգամ ընդգծելով այն խոր արմատները, որոնք միավորում են երկու ժողովուրդներին։