Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»

Հայ-ռուսական հարաբերությունները հետևողականորեն փոշիացվում են

Հայ-ռուսական հարաբերությունները փչացվում են օրեցօր, իսկ Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հատկապես Երևանում Եվրամիության երկու գագաթնաժողովներից հետո, ավելի են սրել հակառուսական քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանն այս տարի չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթին։ Երեկ նա պնդել է, թե դեռ Մոսկվա կատարած իր նախորդ այցի ընթացքում հայտարարել է Պուտինին, որ չի լինելու Կարմիր հրապարակում՝ քարոզարշավի բերումով։ Մինչդեռ հայտնի չէ՝ արդյոք Հայաստանը այլ պատվիրակություն կուղարկի Մոսկվա, թե ոչ։ Հակառուսական ամենաակնհայտ քայլը, որ արել էին Հայաստանի իշխանությունները, Ուկրաինայի նախագահ Զելենսկուն Հայաստան հրավիրելն ու նրան հակառուսական հայտարարություններ անելու հարթակ տրամադրելն էր։

Այդ կապակցությամբ երեկ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին կանչել են ԱԳՆ, բողոքի հայտագիր ներկայացրել՝ Ռուսաստանի հասցեին հնչող ահաբեկչական սպառնալիքների համար Զելենսկուն հարթակ տրամադրելու անընդունելիության մասին։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն արձագանքել է Հայաստանի իշխանությունների քայլերին՝ նշելով, թե վերջիններս ցանկանում են նստել երկու աթոռի վրա։ «Ցավոք, Երևանում շարունակում են փորձել հետևել, ինչպես կասեի, երկու աթոռի վրա նստելու քաղաքականությանը։ Քանի դեռ որքան կարելի է այսպիսի կեցվածքով, այսպես ասած, մնալ, չգիտեմ։ Բայց այս ամենը, իհարկե, վնաս է հասցնում մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը, որոնք այդքան շահավետ են Ռուսաստանի և Հայաստանի համար», — ասել է նա բրիֆինգում։

Ուշակովը նշել է, որ երկկողմ համագործակցությունն ավելի շահավետ է Երևանին, քան Մոսկվային։ «Շատ առումներով բարենպաստ իրավիճակը, մասնավորապես Հայաստանի տնտեսական զարգացման առումով, կապված է մեր երկրների միջև հարաբերությունների այդ հաջող զարգացման հետ, մասնավորապես՝ Հայաստանի համագործակցության հետ ԵԱՏՄ-ի շրջանակներում», — ընդգծել է նախագահի օգնականը։ Ըստ էության, խորհրդարանական ընտրություններից առաջ էլ ռուսական կողմը զգուշացնում է, որ Փաշինյանի այս քաղաքականությունը որևէ լավ տեղ չի տանելու Հայաստանի Հանրապետությանը, և դրա հետևանքները քաղելու են առաջին հերթին Հայաստանի շարքային բնակիչները։

Աննա Մարգարյան