Պետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց․ Ավետիք Չալաբյան
«Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Գորիսում կայացած հանդիպման ընթացքում, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանն իր ելույթում ընդգծեց, որ այսօր ավելի քան երբևէ անհրաժեշտ է ոչ թե բաժանել հասարակությանը, այլ միավորել մարդկանց մեկ գաղափարի և մեկ նպատակի շուրջ՝ հանուն ուժեղ ու անվտանգ Հայաստանի։
Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ Գորիսը ծաղկող քաղաք էր՝ զբոսաշրջության կարևոր կենտրոն, զարգացող տնտեսությամբ և ապագայի նկատմամբ վստահությամբ։ Սակայն, նրա խոսքով, սխալ կառավարման և անհեռատես քաղաքականության հետևանքով երկիրը կանգնել է լուրջ մարտահրավերների առաջ։ Նրա խոսքով՝ ժողովուրդը այլևս չի կարող իր ապագան վստահել կիսագրագետ և անփորձ մարդկանց, որոնք չեն կարողանում պաշտպանել պետական ու ազգային շահերը։
«Պետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց։ Մարդկանց, ովքեր իրենց գործով ապացուցել են, որ կարող են ստեղծել, կառուցել և պատասխանատվություն կրել»,- նշեց նա։
Ավետիք Չալաբյանի խոսքով՝ հունիսի 7-ը սովորական ընտրության օր չէ․
«Հունիսի 7-ը հայ լինել-չլինելու, արժանապատիվ ապագա ունենալու և ուժեղ Հայաստան կառուցելու ընտրություն է։ Մենք պետք է միավորվենք և աջակցենք «Ուժեղ Հայաստանին»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ