Ներքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվում
Ներքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվում․ Վեդիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքը, երբ անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործով արդեն 3-րդ անձն է կալանավորվում, կարող է դառնալ լրջագույն փորձաքար Հայաստանի գործող իշխանությունների համար։ Նման դեպքեր աշխարհի տարբեր երկրներում լինում են, բայց այն, ինչ իրավապահ համակարգը փորձում էր անել՝ կոծկելով այս նողկալի արարքը, արդեն իսկ լուրջ հետևանքներ է ունենում գործող իշխանությունների համար, և բնական է, որ Նիկոլ Փաշինյանն էլ հասկանում է այդ փաստը, որ իր իսկ ենթականերն իրեն պարզապես փուռն են տվել։ Ու նախօրեին լրագրողների հետ զրույցում Փաշինյանը մի քանի հայտարարություններ է արել, որոնք վկայում են, որ խիստ դժգոհ է իրավապահ համակարգի, հատկապես ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի աշխատանքից։
«Որոշակի դառնության զգացում ունեմ, ինչպես նաև պահանջում եմ, որ հատկապես այդօրինակ դեպքերում բոլոր պատասխանատուները վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերեն իրենց երեխայի նկատմամբ հնարավոր տեղի ունեցած պոտենցիալ դեպքին»,- ընդգծել է նա։
Փաշինյանը հիշեցրել է՝ երբ քաղաքական հարթակներում ասում է «Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքն է» կարգախոսը, դա պետք է արտահայտվի նաև պետական ինստիտուտների, այդ թվում՝ իրավապահների աշխատանքում։ Փաշինյանի խոսքով՝ իրավապահ համակարգի այն պաշտոնյաները, որոնք այս դեպքով թերացել են իրենց աշխատանքի մեջ, պետք է իրենց նկատմամբ համապատասխան հետևանքներ լինեն։ «Մարզային պատասխանատուները պետք է անձնական պատասխանատվություն կրեն կոնկրետ քրեածին իրավիճակի, ինֆորմացիայի տիրապետման համար»,- վստահեցրել է նա։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Արփինե Սարգսյանին փոխելու հստակ հանձնարարական է դրված, ընդ որում չի բացառվում, որ պաշտոնանկությունը տեղի ունենա մինչև խորհրդարանական ընտրությունները, առավել ևս, որ վերջինիս նշանակումը ներքին գործերի նախարարի պաշտոնում ամենևին էլ Փաշինյանի սրտով չի եղել, այլ եվրոպական կառույցների պահանջով, և այժմ հրաշալի հնարավորություն է ստեղծվել Նիկոլ Փաշինյանի համար ազատվել Արփինե Սարգսյանի ներկայությունից և այդ պաշտոնում նշանակել իր մերձավորներից որևէ մեկին։
Մոնիկա Կիրակոսյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ