Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»

«Պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոչնչացնում է ցանկացած իշխանության լեգիտիմությունը»․ Արման Վարդանյան

Նախընտրական գործընթացների և քաղաքական ուժերի ծրագրերի քննարկումների ֆոնին «Միասնություն» շարժման առաջնորդ Արման Վարդանյանը «Փաստ» թերթի հետ զրույցում անդրադարձել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի այն դրույթներին, որոնք վերաբերում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցիին։

Արման Վարդանյանի խոսքով՝ այսօր հանրության ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է նախընտրական խոստումների, սոցիալական նախաձեռնությունների, կարգախոսների և աղմկահարույց քաղաքական հայտարարությունների վրա։ Սակայն գրեթե չի քննարկվում իշխող ուժի ծրագրի ամենավտանգավոր կետերից մեկը՝ Հայ Առաքելական եկեղեցու այսպես կոչված «բարեփոխման» փորձը, դրա ներքին և հոգևոր կյանքին միջամտությունը, ինչպես նաև եկեղեցական կառավարման սկզբունքների փոփոխությունը։

«Ես, ինչպես նաև բազմաթիվ քաղաքականապես գրագետ մարդիկ և մեր համակիրները, միշտ համարել և շարունակում եմ համարել այս մոտեցումը ծայրահեղ վտանգավոր՝ հայկական ինքնության և հայկական պետականության պահպանման համար»,- «Փաստ» թերթի հետ զրույցում հայտարարել է Արման Վարդանյանը։

Նա ընդգծել է, որ խոսքը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անձի մասին չէ, այլ այն սկզբունքների, որոնց վրա դարեր շարունակ գոյատևել է Հայ Առաքելական եկեղեցին։

«Խնդիրը այն հոգևոր, բարոյական և ազգային հիմքերի մեջ է, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացել է պահպանել իր ինքնությունը նույնիսկ պետականության բացակայության ժամանակաշրջաններում»,- նշել է նա։

Արման Վարդանյանի խոսքով՝ հենց Հայ Առաքելական եկեղեցին է դարերի ընթացքում պահպանել հայոց լեզուն, մշակույթը, պատմական հիշողությունն ու ազգային միասնությունը՝ հայկական պատմության ամենածանր ժամանակահատվածներում։

«Հետևաբար, այսօր պայքարը ոչ թե առանձին անձանց, այլ հայ ժողովրդի հոգևոր և ազգային հիմքերի դեմ է», - ընդգծել է «Միասնություն» շարժման առաջնորդը։

Անդրադառնալով ընտրություններին՝ Արման Վարդանյանը նշել է, որ յուրաքանչյուր ընտրող, ով քվեարկում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, պետք է հասկանա, որ դրանով փաստացի աջակցում է տվյալ քաղաքական ուժի ամբողջ նախընտրական ծրագրի իրականացմանը։

Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը մանրամասն չի ուսումնասիրում կուսակցական ծրագրերը և հիմնականում կողմնորոշվում է ակտիվորեն առաջ մղվող թեմաներով՝ սոցիալական բարեփոխումներով, առողջապահությամբ, խաղաղության պայմանագրով և այսպես կոչված «եվրաինտեգրմամբ»։

Արման Վարդանյանը նաև ընդգծել է, որ ընտրությունների արդյունքները որպես Հայ Առաքելական եկեղեցու ներքին և հոգևոր կյանքին միջամտելու «ժողովրդական մանդատ» ներկայացնելու ցանկացած փորձ անլեգիտիմ է։

«Եվ անկախ ընտրությունների արդյունքներից, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է իշխանության, Հայ Առաքելական եկեղեցու ներքին և հոգևոր կյանքին միջամտությունը միշտ եղել է, մնում է և կմնա անլեգիտիմ»,- հայտարարել է նա։

«Պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոչնչացնում է ցանկացած իշխանության լեգիտիմությունը»,- ընդգծել է Արման Վարդանյանը։