Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին․ ԶՊՄԿ Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում
Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին․ ԶՊՄԿՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»

Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար Վարդանյան

Նախընտրական քարոզարշավի առաջին մի քանի օրերի տպավորությունը միանշանակ է՝ իշխող ուժն առաջարկելու ոչինչ չունի։ Փաշինյանի քաղաքական հռետորաբանությունը գրեթե ամբողջությամբ կառուցվում է «կբռնենք», «կդատենք», «պատասխան կտան», «պատին կտանք» արտահայտությունների շուրջ։ Գրեթե յուրաքանչյուր ելույթ վերածվում է նույն բովանդակության կրկնության՝ հիշեցնելով անընդհատ նույն տողերի վրա պտտվող ձայնարկիչ։
 
Նա իր քաղաքական ողջ քարոզչությունը կառուցում է ոչ թե ապագայի, այլ ատելության վրա։ Նրա ելույթներում գրեթե անհնար է գտնել պետական մտածողություն, փոխարենը մշտապես առկա են սպառնալիքներ, վիրավորանքներ և ներքին թշնամիների մասին թեզեր։ Սա արդեն քաղաքականություն չէ․ սա հասարակությանը լարվածության մեջ պահելու տեխնոլոգիա է։
 
Ամենակարևոր հարցը, սակայն, մնում է անպատասխան․ իսկ ո՞րն է Հայաստանի ապագայի նրա ծրագիրը։
Նա չունի պատասխաններ այն հարցերին, թե ինչպե՞ս է զարգացնելու տնտեսությունը, ինչպե՞ս է ապահովելու անվտանգությունը, ինչպիսի՞ կրթական և սոցիալական բարեփոխումներ է նախատեսում, ինչպե՞ս է կանխելու արտագաղթը և բարձրացնելու մարդկանց կյանքի մակարդակը, ինչպե՞ս է վերականգնելու սոցիալական արդարությունն ու վստահությունն արդարադատության նկատմամբ։ Փոխարենը հասարակությունը մշտապես լսում է նույն սպառնալիքներն ու նույն խոստումները՝ «Տեր կանգնեք խաղաղությանը», «Կկանգնեցնենք եռագլուխ հրեշին», «Դատվելու են, պատասխան են տալու»։ Բա հետո՞։
 
Քաղաքացիներին անընդհատ մատուցվում է նույն քաղաքական թատրոնը՝ «նախկինների դեմ պայքարի» անվերջ սերիալը։ Նա կրկին և կրկին վերադառնում է նույն թեմային՝ «մեղավոր են բոլորը, բայց ոչ իրենք»։ Ստացվում է՝ երկրի ապագայի մասին ասելիք չկա, դրա համար էլ քաղաքական օրակարգը լցվում է աղմուկով ու վրեժխնդրության հռետորաբանությամբ։ Մի ամբողջ քարոզարշավ նվիրված է ոչ թե երկիրը կառավարելուն, այլ թշնամիներ որոնելուն։ Բայց ժողովուրդը վաղուց սպասում է ոչ թե անվերջ մեղավորների փնտրտուքի, այլ կոնկրետ լուծումների։
 
Իսկ ինչի՞ մասին պետք է խոսեր Փաշինյանը։ Սեփական հաջողությունների մասին խոսելու ռեսուրս գրեթե չկա։ Եթե իշխանությունը ունենար շոշափելի արդյունքներ, տնտեսական մեծ առաջընթաց, անվտանգային հաջողություններ կամ հասարակական վստահության աճ, ապա իր քարոզարշավի կենտրոնում հենց այդ ձեռքբերումները կլինեին։ Սակայն երբ հիմնական ուղերձը կրկին պատիժն ու հետապնդումն են, դա արդեն ոչ թե զարգացման օրակարգ է, այլ ճգնաժամի խորացման նշան, և դա ավելի շատ հիշեցնում է քաղաքական ինքնապաշտպանություն։
 
Հայաստանին այսօր պետք են պատասխաններ, ոչ թե հերթական սպառնալիքները։ Մարդիկ ուզում են հասկանալ կարողանալու են ապրել Հայաստանում, թե արժանանալու են արցախցիների ճակատագրին։ Մարդիկ ուզում են երաշխավորված ապագա իրենց հայրենիքում։ Մարդիկ ուզում են լավ փոփոխություններ։