Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»

Տեղեկատվական աղմուկի ֆոնին ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել հանուն երկրի տնտեսության

Վերջին շրջանում տեղեկատվական դաշտում կրկին ակտիվացել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ ուղղված հրապարակումները, որոնցում փորձ է արվում ստվերել ոչ միայն ընկերության տնտեսական նշանակությունը, այլ նաև նրա հեղինակությունը։ Ընդ որում, հաճախ շրջանառվող թեզերը կառուցված են ոչ ամբողջական տվյալների, մանիպուլյատիվ մեկնաբանությունների և քաղաքական ենթատեքստերի վրա։

ԶՊՄԿ-ն տարիներ շարունակ եղել և շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության առանցքային հենասյուներից մեկը։ Ընկերությունը հազարավոր աշխատատեղեր է ապահովում, զգալի հարկային մուտքեր է ձևավորում պետական բյուջեի համար և մեծ ազդեցություն ունի երկրի արդյունաբերական ոլորտի կայունության վրա։ Այդ ֆոնին տարօրինակ չէ, որ ցանկացած տնտեսական կամ քաղաքական գործընթացի ժամանակ փորձ է արվում կոմբինատը դարձնել շահարկումների թիրախ։

 Past.am-ի գնահատմամբ՝ հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ որոշ հրապարակումներում փորձ է արվում հասարակության մոտ տպավորություն ստեղծել, թե ԶՊՄԿ-ն կորցնում է իր տնտեսական նշանակությունը։ Մինչդեռ իրական պատկերն այլ է․ վերջին տարիներին կոմբինատը եղել է Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը, իսկ առանձին ցուցանիշների փոփոխությունները չեն կարող ջնջել այն փաստը, որ ընկերությունը շարունակում է մնալ երկրի տնտեսության կարևորագույն շարժիչ ուժերից։

Ավելին, ոլորտի մասնագետները բազմիցս նշել են, որ մետաղների միջազգային շուկաներում տեղի ունեցող փոփոխությունները, գների տատանումները և տեխնիկական հաշվարկների առանձնահատկությունները հաճախ սխալ կամ միտումնավոր կերպով ներկայացվում են հանրությանը՝ աղմկահարույց վերնագրերի տեսքով։

Վերջին օրերին փորձ է արվում նաև քաղաքական ենթատեքստ հաղորդել ԶՊՄԿ-ի գործունեությանը։ Սակայն մինչ այժմ որևէ փաստ չի ներկայացվել, որը կհաստատի կոմբինատի ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում։ Փոխարենը, հանրությունը ականատես է լինում հերթական տեղեկատվական արշավին, որի թիրախում Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկն է։

 Past.am-ը կարծում է, որ նման մոտեցումները վտանգավոր են ոչ միայն կոնկրետ ընկերության համար, այլ նաև ամբողջ երկրի տնտեսական միջավայրի։ Երբ Հայաստանի արդյունաբերության կարևորագույն դերակատարներից մեկի շուրջ անընդհատ ստեղծվում է արհեստական աղմուկ, դա ազդում է ներդրումային մթնոլորտի, բիզնես վստահության և տնտեսական կայունության վրա։

Տնտեսական խնդիրների ու արտաքին մարտահրավերների պայմաններում Հայաստանի համար չափազանց կարևոր է պահպանել խոշոր արտադրական կենտրոնների բնականոն գործունեությունը, այլ ոչ թե դրանք դարձնել քաղաքական կամ տեղեկատվական պայքարի գործիք։ Իսկ ցանկացած քննադատություն պետք է հիմնված լինի փաստերի և մասնագիտական գնահատականների վրա, ոչ թե ենթադրությունների ու աղմկոտ վերնագրերի։