IDBank-ը՝ «Women in Leadership Forum & Awards 2026»-ի ռազմավարական գործընկեր
IDBank-ը «Women in Leadership Forum & Awards 2026»-ի ռազմավարական գործընկերն էր, որ մեկ հարկի տակ էր միավորել ամենատարբեր ոլորտներում հաջողություն գրանցած առաջնորդ կանանց։
IDBank-ի սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից է աշխատավայրում հավասար պայմանների ստեղծումն ու անկախ սեռից՝ բոլոր աշխատակիցներին հավասար հնարավորություններ առաջարկելը։
IDBank-ի Մարդկային կապիտալի կառավարման տնօրեն Սոնա Մանուչարյանի խոսքով՝ Բանկը մշտապես կանգնած է նման միջոցառումների կողքին․ «Այսօր արդեն անհերքելի փաստ է, որ կանանց դերը ցանկացած բիզնեսում կարևոր է և միևնույն ժամանակ կարևոր է, որ բիզնեսում կանանց և տղամարդկանց համար լինեն հավասար պայմաններ։ Ուրախությամբ կարող եմ ասել, որ IDBank-ի միջին օղակի ղեկավարներից սկսած շուրջ 53%-ը կանայք են։ Նրանցից յուրաքանչյուրը կայացնում է այնպիսի որոշումներ, որոնք առանցքային են բիզնեսի հաջողության համար», - նշեց Սոնա Մանուչարյանը։
Այս ֆորումը ստեղծվել է կին առաջնորդների համայնքը Հայաստանում միավորելու և ամրացնելու համար, բայց առաջնորդությունը ոչ միայն պաշտոնի, այլև պատասխանատվության մասին է, պատասխանատվություն՝ աջակցելու թիմերին և ստեղծելու զարգացման նոր հեռանկարներ։
«Մենք այսօր ունենք մոտ երկու հարյուր կին առաջնորդներ, ովքեր այստեղ են և ներգրավվել են մեր կազմակերպչական փուլին։ Երբ առաջացավ նման ֆորմատի կրթական ֆորում կազմակերպելու միտքը, շատ ոգևորվեցինք և ակտիվ անցանք գործի, որովհետև տեսնում ենք, որ մեր հասարակությունում կանայք ունեն առաջնորդներ լինելու պոտենցիալը։ Ինչպես նաև եթե չլիներ IDBank-ը, այս ֆորումը իրականություն չէր դառնա», - ասաց «Women in Leadership Forum & Awards 2026»-ի համահիմնադիր Մանե Բարեղամյանը։
Ֆորումի պանելային քննարկումների ընթացքում Սոնա Մանուչարյանը կիսվեց մարդկային կապիտալի կառավարման կարևոր հմտություններով և IDBank-ի հաջողության օրինակներով։ Իրենց տաղանդով ու աշխատասիրությամբ՝ կանայք այսօր մեծ ու հզոր թիմերի ղեկավարներ են, ստեղծում են և խթանում նորարարությունը՝ աշխատավայրում ապահովելով ամենակարևորը՝ արդարության և հավասարության միջավայրը։
Փորձի փոխանակումից և պանելային քննարկումներից հետո՝ «Women in Leadership Forum & Awards 2026»- ի կազմակերպիչները մրցանակներ են հանձնում ամենատարբեր անվանակարգերում հաղթած կանանց։ IDBank-ը հաղթողներին նվիրեց իր Travel Card-ը՝ մեկ տարվա անվճար սպասարկման հնարավորությամբ։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ