Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան անցկացրեց հանդիպում «Կանադա-Եվրասիա բիզնես» դաշինքի (CEBA) հետ
Ողջույնի խոսքով հանդես եկավ ասոցիացիայի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։ Նա ընդգծեց CEBA-ի հետ գործակցության կարևորությունը և նշեց, որ կարիք կա այն առավել ընդգրկուն ներկայացնել գործընկերներին։
Ներկաներին ողջունեց նաև Կանադա-Հայաստան առևտրատնտեսական պալատի նախագահ Վարդգես Ավագյանը։
CEBA-ի հանքարդյունաբերական նախաձեռնությունները ներկայացրեց Կանադա-Եվրասիա գործարար դաշինքի նախագահ Տատյանա Դոմիլովսկայան։
CEBA-ն ցանկություն է հայտնել ասոցիացիայի հետ ընդլայնել գործակցությունը փորձի փոխանակման և մասնագիտական տեսադաշտի ընդլայնման ոլորտում, ինչպես նաև խթանել հայկական ընկերությունների առավել ակտիվ մասնակցությունն իրենց առաջարկած ծրագրերին, որոնք ուղղված են հանքային ռեսուրսների կառավարման, արտադրության օպտիմալացման և աշխատանքի անվտանգության ոլորտներում կանադական փորձի ուսումնասիրմանը։
Նրանք նաև պատրաստ են ներդրումների ներգրավման նպատակով աջակցել հայկական ընկերությունների շահերի առաջմղմանը։
Հանդիպմանը մասնակցեցին նաև՝
«Polycorp» ընկերությունը, որը, հանդիսանալով լեռնահարստացման արտադրությունների համար սարքավորումերի մատակարար, ներկայացրեց իր արտադրանքը: https://www.polycorp.com/
Բերենիզ Լուիսը, հանդիսանալով Ալեքսանդր ակադեմիայի և Ալեքսանդր քոլեջի ներկայացուցիչ, ներկայացրեց հատուկ ծրագրերի մշակման հնարավորությունները՝ ուղղված հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ երիտասարդների հետաքրքրվածության բարձրացմանը։ https://www.alexanderacademy.ca/
Քննարկվեցին նաև կարճաժամկետ վերապատրաստման ծրագրերի մշակման, գործընկերների որոնման, համաժողովներին մասնակցության, արդյունաբերական օբյեկտների այցելությունների և այլնի հետ կապված կոնկրետ հարցեր։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...