Առեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի
տեղեկություններով, երեկ՝ նոյեմբերի 2-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նիզամի փողոցի տներից մեկում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արամ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Նիզամի փողոցի տներից մեկի բնակիչ 71-ամյա Անդրանիկ Ա.-ի և իր հարևան 38-ամյա Զավեն Ա.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, քանի որ ըստ արդեն դեպքի վայրում Անդրանիկ Ա.-ի հայտնածի, Զավեն Ա․-ն հարձակվել է իրենց տան վրա և հարվածել որդուն։
Անդրանիկ Ա․-ն նաև ոստիկաններին հայտնել է, որ Զավեն Ա․-ն կոտրել է իրենց տան երկաթյա դարպասները, մտել ներս, հայհոյանքներ հնչեցրել, իր, 48-ամյա որդու՝ Արման Ա․-ի հասցեին, որի ժամանակ Անդրանիկ Ա.-ն և Արման Ա.-ի կինը՝ 45-ամյա Թեհմինե Հ.-ն, տանից դուրս գալով, տեսել են, թե ինչպես է Զավեն Ա.-ն հարվածներ հասցնում իրենց ազգակիցներից մեկի գլխին, ինչից հետո սկսվել է քաշքշուկ․ տեղում Թեհմինե Ա․-ի ինքնազգացողությունը վատացել է, ու վայր է ընկել։
Բազումի բաժնի համայնքային ոստիկանները հայտնաբերել են նաև դեպքին ականատես եղած մի քանի անձանց։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, երբ համայնքային ոստիկանները փորձել են կարգի հրավիրել Զավեն Ա.-ին, նա հարվածներ է հասցրել նաև համայնքային ոստիկան Գուրգեն Մ.-ին, համայնքային մեկ այլ ոստիկանի և ոստիկանության Բազումի բաժնի հերթապահ ծառայության վարորդին։
Զավեն Ա.-ի՝ ոտքով հարվածներ հասցնելու պատճառով համայնքային ոստիկաններից մեկը աչք-ունքային հատվածում ստացել է վնասվածք։
Դեպքի մասին ոստիկանության Բազումի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, և մինչ կժամանի քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, Զավեն Ա.-ի ինքնազգացողությունը վատանում է, ինչի համար ահազանգ են տալիս «Վանաձոր» բժշկական կենտրոն, ու մինչ կժամաներ շտապօգնության խումբը, Զավեն Ա.-ն մահանում է։
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ չենք հայտնում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Զավեն Ա.-ն հաշվառված է Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան