Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP

ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծություն

Պղնձի և մոլիբդենի համաշխարհային պահանջարկն այնքան է աճել, որ անգամ Հորմուզի նեղուցի փակվելը քիչ է ազդում գների վրա։ Հայկական հանքավայրերի համար լավ ժամանակներ են, իսկ մետալուրգների համար՝ ոչ այնքան։ Ֆերոմոլիբդենի ձուլումը նվազել է, իսկ պղնձաձուլարանի նախագիծը՝ սառեցվել։
 
2026 թվականին Հայաստանի հանքարդյունաբերությունը կհասնի արտադրության ռեկորդային ծավալների։ Այս մասին հայտնում է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։
Լոնդոնի մետաղների բորսայի տվյալներով՝ այժմ համաշխարհային շուկայում պղնձի մեկ տոննան 13,5–14 հազար դոլար է, մինչդեռ մեկ տարի առաջ 9,5–10 հազար դոլարի սահմաններում էր։ Զգալիորեն թանկացել է նաև մոլիբդենը. եթե մեկ տարի առաջ այն արժեր 47–48 հազար դոլար (մեկ տոննայի դիմաց), ապա հիմա՝ մոտ 68 հազար դոլար։
 
Գների աճը պայմանավորված է պահանջարկի ավելացմամբ։ Պղնձի պարագայում դա կապված է արևային և քամու էներգետիկայի զարգացման, էլեկտրամոբիլների արտադրության և տվյալների մշակման կենտրոնների կառուցման հետ։ Մոլիբդենը պահանջված է բարձր ամրության պողպատների արտադրության մեջ, ինչպես նաև արդյունաբերության ավիացիոն, էներգետիկ և այլ ճյուղերում։
Ջհանյանի խոսքով՝ նույնիսկ աշխարհաքաղաքական ռիսկերի պատճառով համաշխարհային արդյունաբերության հնարավոր կարճաժամկետ դանդաղումը, ներառյալ Հորմուզի նեղուցով էներգակիրների մատակարարման հնարավոր խափանումները, չի կարողանա փոխել պղնձի պահանջարկի աճի երկարաժամկետ միտումը։

Ի՞նչ կստանա Հայաստանի բյուջեն

Ջհանյանը նշում է` մետաղների բարձր գները հանքարդյունաբերության ոլորտին թույլ կտան առաջիկա մեկ-երկու տարում զգալիորեն ավելացնել հարկային վճարումները։
Լրացուցիչ ներդրում կապահովի Ամուլսարի ոսկու հանքավայրը։ «Lydian Armenia» ընկերությունը նախատեսում է արդյունահանումը սկսել արդեն ամռան կեսերին։
 
Արդյունահանման ծավալների ավելացումը անհրաժեշտ է համաձայնեցնել պետության հետ` նաև իրականացնելով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում։
 
Վերջին երկու տարում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտից հարկային մուտքերը (ներառյալ տեխնիկական և պայթեցման ծառայություններ մատուցող ընկերությունները) գերազանցել են տարեկան 300 մլն դոլարը։ Եթե հաշվենք նաև հանքերի համար նախատեսված տեխնիկայի, այդ թվում՝ ինքնաթափերի և բուլդոզերների մատակարարներին, ապա այդ գումարն ավելանում է ևս ավելի քան 20 միլիոնով։

Հայաստանում պղնձաձուլարան բացելու հեռանկարը դեռ անորոշ է

2021 թվականին «GeoProMining» ընկերությունը ձեռք բերեց Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, ինչից հետո կառավարությունը ներդրողի հետ քննարկում էր մաքուր պղնձի ձուլարանի կառուցման նախագիծը։ Սակայն հետագայում բանակցությունները դադարեցվեցին։
 
Ջհանյանի խոսքով՝ ժամանակակից պղնձաձուլական գործարանը համաշխարհային շուկայում մրցունակությունը պահպանելու համար պետք է տարեկան առնվազն 200 հազար տոննա պղինձ արտադրի։ Մինչդեռ այսօր Հայաստանում պղնձի հանքաքարի արդյունահանման ծավալը, մաքուր պղնձի վերածած, համարժեք է տարեկան մոտ 80 հազար տոննայի։

Ֆերոմոլիբդեն արտադրողների խնդիրները

Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև ֆերոմոլիբդենի արտադրությունում։
1990-ական թվականներից ի վեր Հայաստանում արդյունահանվող մոլիբդենի զգալի մասը վերամշակվում էր Երևանի «Մաքուր երկաթի» և «Armenian Molybdenum Production» գործարաններում։ Ավելի ուշ դրանց ավելացան ավելի փոքր արտադրություններ Արմավիրի մարզում և Հրազդանի տարածարջանի Ալափարս գյուղում։
 
Սակայն վերջին տարիներին հայկական ձեռնարկությունները կորցրել են իրենց մրցունակությունը չինական արտադրողների համեմատ, որոնք զգալիորեն ավելի մեծ մասշտաբներով են աշխատում և օգտվում են պետական աջակցությունից։
 
Այժմ խոշոր ձեռնարկություններից շարունակում է գործել «Մաքուր երկաթի գործարանը», սակայն նրա համար նույնպես դժվար է մրցակցել չինական ընկերությունների հետ։

Զանգեզուրի կոմբինատի արդիականացումը

Մինչ մետալուրգիական ձեռնարկությունները բախվում են դժվարությունների, հանքերն իրենց աճող եկամուտներն ուղղում են արտադրության արդիականացմանը։
 
Այսպես` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում նախատեսվում է ներդնել հանքային տեխնիկայի պարկի, ինչպես նաև հանքաքարի մշակման ու խտանյութի արտադրման` ֆլոտացիոն հոսքագծերի վերահսկման թվային համակարգ։
 
Հիմա կոմբինատում քննարկում են մի նախագիծ, ըստ որի` հանքաքարը պետք է տեղափոխվի բացահանքից դեպի ֆաբրիկա ոչ թե ինքնաթափերով, այլ շարժական կոնվեյերներով։ Հաջողության դեպքում դա կօգնի 4-5 անգամ նվազեցնել տեղափոխման ծախսերը։