Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղԲելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ին
Քաղաքականություն

Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան

Երեկ Անկարայում, Ադրբեջանի դեսպանությանը կից «Շուշի» կենտրոնի դիմաց բացվեց Կովկասի իսլամական բանակին նվիրված թվով երրորդ հուշարձանը: Առաջին երկուսը գտնվում են Բաքվում և Գանձակում:

Կովկասի իսլամական բանակը (Նուրի փաշայի հրամանատարությամբ), ձևավորվել է Օսմանյան Թուրքիայում, որը 1918թ սեպտեմբերի 15-ին գրավել է Բաքուն և իրականացրել քաղաքի քրիստոնյա և հրեա ժողովուրդների կոտորածը: Միայն Բաքվում, այդ բանակը կողոպտել ու սպանել է շուրջ 30 հազար հայերի (ըստ Oxford-ի գիտական աղբյուրների):

Անշուշտ, նման արձանների բացումն ունի պատմա-քաղաքական հստակ նշանակություն և ուղղերձ:

Երբ Թուրքիայում կանգնեցնում են Կովկասյան իսլամական բանակին նվիրված հուշարձան, այն ընկալվում է որպես 1918 թվականին Բաքուն գրաված թուրք զինվորականների հիշատակի մեծարում, ինչպես նաև որպես թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքի խորհրդանիշ։ Սա հստակ ազդանշան է Մերձավոր Արևելքին և նրա հարակից երկրներին:

Իսկ հայերիս տեսանկյունից՝ այն ընկալվում է որպես 108 տարի առաջ Բաքվի հայ բնակչության զանգվածային սպանություններն իրականացնող բանակի մեծարում:
Անկարայում հուշարձանի բացման ժամանակ ունեցած ելույթում, Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է. «...Այսօր ադրբեջանական դրոշն ազատորեն ծածանվում է «Շուշայում», «Խանքենդիում» և ամբողջ Ղարաբաղում: Այս հաղթանակը հպարտության մեծ աղբյուր է ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ թյուրքական աշխարհի համար։ Որպես Թուրքիա՝ մենք Հայրենական պատերազմի յուրաքանչյուր պահի մեր աջակցությամբ և բոլոր ռեսուրսներով կանգնած էինք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին և միասին կիսեցինք այդ փառահեղ հաղթանակի ուրախությունը»։

Ինչպես տեսնում ենք, ավելի պարզ ակնարկել պանթյուրքիզմի արդիականության մասին՝ երևի հնարավոր չէ: Թուրքիան Արցախի գրավումն ուղղակիորեն համարում է ամբողջ թյուրքական աշխարհի հպարտություն: Շատ շուտով, թյուրքական աշխարհի համատեղ ձեռքբերում կհամարեն նաև TRIPP նախագիծը և այլն:

Այս ամենն ակնհայտ է, որ միայն Հայաստանի «հագով չէ»: Ռեգիոնալ քաղաքականության հետևողականորեն թյուրքայնացումը տրամաբանորեն պետք է շատ երկրների շահերի բախվի:

Միթե՞ Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի, Հունաստանի, Կիպրոսի, Իսրայելի, Վրաստանի, Հայաստանի, ընդհուպ՝ մինչև Չինաստանի միջնաժամկետ և երկարաժամկետ շահերի տեսանկյունից այս ամենն OK է:

Եթե այսօր արցախյան «հաղթանակն» է համարվում ամբողջ թյուրքական աշխարհի հպարտություն, ապա վաղն ավելի մեծ «հպարտությունների ու հաղթանակների» ձգտումներ կարող են ի հայտ գալ այդ աշխարհի մոտ:

Կա՞ արդյոք երաշխիք, որ օրինակ Հայաստանի Հանրապետության կլանումը, Իսրայելի պետության դեմ ագրեսիան, Իրանի Իսլամական Հանրապետության մասնատումը, Հունաստանի և Կիպրոսի դեմ տարածքային ոտնձգությունները, Ռուսաստանի Դաշնության քայքայումը և նմանատիպ այլ հիպոթետիկ իրավիճակներին նպաստելն ու դրանից օգտվելը՝ կրկին չի համարվի թյուրքական աշխարհի համատեղ ձեռքբերում...
Ինչո՞ւ եմ այսպես ձևակերպում մտավախություններս, որովհետև դեռևս հինգ-վեց տարի առաջ, աշխարհում ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ Արցախն ամբողջովին կարող է հայաթափվել: Ոչ ոք չէր կարող հավատալ, որ Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են երկարատև պատերազմի մեջ մտնել և այլն...

Այսօր ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է: