Պուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարը
Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր խոցման միջոցների և զինամթերքի արտադրությունն աճել է 22 անգամ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում պաշտպանական արդյունաբերության ոլորտի վաստակաշատ աշխատակիցներին պետական պարգևներ հանձնելու արարողության ժամանակ։
Պուտինի խոսքով՝ վերջին տարիներին տասնյակ անգամ աճել է նաև անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, և դրանք անխափան մատակարարվում են զինված ուժերին։
Ռուսաստանի նախագահի ներկայացմամբ՝ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Ռուսաստանի զինված ուժերին ռադիոլոկացիոն կայանների մատակարարումներն աճել են գրեթե հինգ անգամ, իսկ զրահատեխնիկայի և զրահապատ սպառազինության մատակարարումները՝ 2,5 անգամ։
Պուտինը նշել է, որ ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքը նախատեսված է ոչ միայն ռազմաճակատի համար։ Նրա խոսքով՝ ամբողջությամբ ապահովվում են զինված ուժերի և ուժային բոլոր կառույցների կարիքները։
ՌԴ նախագահը նաև հաղորդել է՝ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերների փաթեթը գերազանցել է 70 միլիարդ դոլարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը վստահորեն պահպանում է իր դիրքերը սպառազինության համաշխարհային շուկայի առաջատար երկրների շարքում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»
Բոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ Սավգուլյան
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան
Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ...
Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»
Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը
Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր Կամենդատյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»
Պղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ո...