ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերում
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ սեպտեմբերի 24-ին ծառայություններ կմատուցվեն․
ժամը 10։30-16:00,
Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
ժամը 10։30-16:00,
Արարատի մարզի Արարատ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
Սեպտեմբերի 24-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Կոտայքի մարզի Բյուրեղավան և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքներում սեպտեմբերի 17-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Համաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի Գալյանին
Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագ...
Եկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ Փաշինյան...
Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրա...
Արման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն...
SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրու...
Երբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ Միրզոյան
Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ...
18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին
Հերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ Վարդանով