Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայկական բիզնես հատվածն աստիճանաբար ընդլայնում է իր աշխարհագրությունը՝ դուրս գալով տեղական շուկայի սահմաններից և նոր հնարավորություններ ստեղծելով միջազգային հարթակներում։ Արտերկրում իրականացվող նախագծերն ու կապիտալի արդյունավետ ներդրումները ոչ միայն բարձրացնում են հայկական բրենդների ճանաչելիությունը, այլև կարևոր նշանակություն են ունենում Հայաստանի տնտեսության համար։
«Արտ Լանչ» ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանն անդրադարձել է Իտալիայում հայկական նոր բիզնես-ինվեստիցիոն ծրագրին և ներկայացրել արտերկրում հայկական կապիտալով իրականացվող նախագծերի տնտեսական նշանակությունը Հայաստանի համար։
Մելքոնյանը նշել է, որ Իտալիայում գործընկերների հետ ձեռք են բերել մի քանի բուտիկ հյուրանոցներ, որոնք գրանցված են Հայաստանում գործող ընկերությունների անունով։ Ըստ գործարարի՝ նման մոդելի նպատակն այն է, որ արտերկրում ծավալած բիզնեսի վերջնական շահույթն ու ուղղակի եկամուտները վերադառնան Հայաստան։
Նա ընդգծել է միջազգային հայտնի բրենդների ու ընկերությունների փորձը, որոնք, ընդլայնվելով ամբողջ աշխարհում, իրենց երկրների տնտեսությունների համար հզոր ֆինանսական աղբյուր են ապահովում։
«Գիտե՞ք՝ որ երկրներն են հզոր։ Այն երկրները, որոնք ունեն բազմաթիվ բրենդներ՝ տարածված ամբողջ աշխարհում։ ...Երբ մենք, օրինակ, միջազգային հարթակներում գովազդ ենք տեղադրում, այդ գումարից շահույթ է ստանում տվյալ երկրի ընկերությունը, որն իր հերթին աշխատավարձ է տալիս իր աշխատակիցներին, հարկեր է վճարում և նպաստում իր պետության տնտեսության հզորացմանը»,- նշել է «Արտ Լանչի» հիմնադիրը՝ հավելելով, որ նույն տրամաբանությունը պետք է գործի նաև հայկական բիզնեսների պարագայում։
Գործարարը միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ պատրաստվում են ներդրումային նոր ու մատչելի ծրագիր մեկնարկել հենց Հայաստանում։ Եթե նախկինում ընկերության պրոյեկտներում ներդրումների նվազագույն շեմը սկսվում էր մի քանի միլիոն դրամից, ապա նոր մոդելով Հայաստանում հնարավոր կլինի ներդրում կատարել՝ սկսած մի քանի հարյուր հազար դրամից։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան
Բոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ Սավգուլյան
Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը
Պղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ո...
Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր Կամենդատյան
Սեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումը
Քաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ Ադամյան
Հայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն Մարուքյան
Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք Չալաբյան