Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Ուղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. Կալլաս
Քաղաքականություն

«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ Ասրյան

Հայրենիքիս, Եկեղեցուս և ժողովրդիս դեմ արտաքին թշնամու կողմից սանձազերծված բոլոր՝ 44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմներում, բոլոր մարտերում ես իմ կամավորական ջոկատների տղաներին միշտ վերաբերվել եմ ոչ թե պարզապես որպես զինվորների, այլ որպես իմ սեփական զավակների։
 
Ես նրանց երբեք չեմ դիտել որպես մարդկանց, որոնց պետք է միայն հրամաններ տալ։ Ես նրանց ցավը համարել եմ իմ ցավը, նրանց ճակատագիրը՝ իմ պատասխանատվությունը, նրանց կյանքը՝ ինձ վստահված սրբություն։
 
Ես նրանցից երբեք չեմ պահանջել այն, ինչի համար ինքս պատրաստ չեմ եղել կանգնել նրանց կողքին։ Ավելին, ես միշտ գնացել եմ նրանց առջևից։
 
Եվ նրանք ինձ պատասխանել են անսահման հավատարմությամբ։ Նրանք միշտ եղել են կողքիս՝ ամենածանր փորձությունների, ամենադժվար մարտերի և նույնիսկ դժոխքի միջով անցնելիս։
 
Հիշում եմ 44-օրյա պատերազմի առաջին օրը։
 
Երբ իմ հարյուր հայորդիներից բաղկացած կամավորական ջոկատով ոտք դրեցի Արցախի առաջնագիծ՝ Մարտունի 2, բոլորի ներկայությամբ իմ խոսքն ուղղեցի ԱՍՏԾՈՒՆ։
 
Ես բարձրաձայն ասացի.
 
«ՏԵ՛Ր ԱՍՏՎԱԾ, այսօր ես կրկին եկել եմ առաջնագիծ՝ Հայրենիքս, Եկեղեցիս և ժողովրդիս թշնամիներից պաշտպանելու։
 
Կյանքս ու մահս միշտ պատկանում են ՁԵԶ։
 
Ես պատրաստ եմ և՛ ապրելու, և՛ զոհվելու։ ԴՈ՛ՒՔ որոշեք։
 
Եվ այս պահից սկսած, եթե իմ ջոկատում պետք է զոհ լինի, խնդրում և աղաչում եմ ՁԵԶ, ՏԵ՛Ր ԱՍՏՎԱԾ, թող այդ զոհը ես լինեմ…»։
 
Սա իմ գիտակցված ընտրությունն էր, իմ խոստումն ու իմ աղոթքը ԱՍՏԾՈՒՆ։
 
Ես չէի խնդրում, որ ինձ համար հեշտ ճանապարհ բացվի։ Ես միայն աղաչում էի, որ մեզ վստահված առաջնագիծն անառիկ պահենք, և իմ ջոկատի բոլոր տղաները վերադառնան իրենց մայրերի, հայրերի, կանանց ու երեխաների մոտ։
 
Եվ ԱՍՏԾՈՒ կամքով մենք ողջ մնացինք…
 
Այսօր, երբ հետ եմ նայում անցած ճանապարհին, մի բան հաստատ գիտեմ. Հրամանատար լինելը նաև պատասխանատվություն կրելն է յուրաքանչյուր զինվորի կյանքի համար, նրա կողքին կանգնելը, նրա պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելը, նրա ցավը զգալն ու անհրաժեշտության դեպքում սեփական կյանքը վտանգի ենթարկելը։
 
Ես երբեք չեմ ցանկացել, որ իմ ջոկատի տղաներն ինձ հետևեն վախից։ Ես ցանկացել եմ, որ նրանք վստահեն ինձ այնպես, ինչպես վստահում են իրենց հորը։
 
Եվ հենց այդ վստահությունն է մեզ պահել միասին։
 
Սա է իմ պատասխանատվությունը՝ իմ զինակիցների, իմ Հայրենիքի, իմ Եկեղեցու, իմ ժողովրդի և գալիք սերունդների առաջ։
 
Սա է իմ խոստումը ԱՍՏԾՈՒՆ։
 
ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆ
 
1988 թվականի մայիսից մինչև 1991 թվականի մայիսը (3 տարի) ծառայել է Խորհրդային բանակում՝ Հեռավոր Արևելքում՝ Խաղաղօվկիանոսյան ռազմածովային ուժերի ծովային հետևակում։
 
1992–1994 թվականներին 30 հոգանոց իր քաջերի՝ «Նժդեհյան Գայլախումբ» կամավորական մարտական ջոկատով, հերոս գնդապետ Ռեմիկ Մարդանյանի հրամանատարության ներքո, կամավոր մասնակցել է Արցախյան պատերազմին՝ Քաշաթաղի (Լաչինի) հարավարևելյան հատվածում, ինչպես նաև մասնակցել է Գորիսի և Կապանի պաշտպանությանը։
 
2016 թվականի ապրիլի 3-ից մինչև ապրիլի 29-ը 60 հոգանոց իր քաջերի՝ «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատով, ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հերոսական հրամանատարության ներքո, կամավոր մասնակցել է Ապրիլյան պատերազմին՝ Արցախի Ջրականի (Ջաբրայիլի) հատվածում։
 
2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը 100 հոգանոց իր քաջերի՝ «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատով, ԱՀ ՊԲ Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանի հերոսական հրամանատարության ներքո, կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Իր քաջերի ջոկատով պաշտպանել և անառիկ է պահել Արցախի Մարտունի և Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը, մերժել է հետնահանջի հրամանը, չի նահանջել և ԱՍՏԾՈՒ կամքով ողջ է մնացել։
 
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր։
 
«Նժդեհյան Գայլախումբ» և «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատների հիմնադիր Հրամանատար։
 
Պահեստազորի Գնդապետ (զինվորական կոչումը շնորհվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2015 թվականի մայիսի 4-ի N 1057ա/վ հրամանով)։
 
«Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմնադիր Նախագահ։
 
2007–2018 թվականներին՝ ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի Փոխնախարար։
 
«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր Նախագահ։
 
Պարգևատրվել է 42 մեդալով (հուշամեդալ, շքանշան, կրծքանշան, կոչում) և ավելի քան 270 պատվոգրով ու շնորհակալագրով։