Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Ուղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. Կալլաս

«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Վերջին շրջանում հայկական ծանրամարտի մարզահարթակներում սկսել են այնպիսի «բարձունքներ» գրանցվել, որոնցից մարզասերների սիրտը ոչ թե տեղն է ընկնում, այլ՝ կոկորդը։ Մեդալների փոխարեն հավաքականը գնալով ավելի հաճախ հիասթափություն է բերում, իսկ համացանցն ու սպորտային ֆորումներն օր օրի ավելի բարձր են պահանջում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Ու մինչ շատերը զարմանում են, թե ինչպես կարելի է հասցնել մարզաձևը այսպիսի մռայլ վիճակի, պատասխանը պետք է փնտրել ոչ թե մարզաբազաներում, այլ Ազգային ժողովի կուլիսներում։ Թղթերով՝ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայում՝ սովորական ԱԺ պատգամավոր։ Բայց խորհրդարանական խոհանոցից հասնող խոսակցություններն այլ բան են ասում։ Խմբակցությունը, ինչպես կարգն է, ունի և՛ պաշտոնական ղեկավար, և՛ քարտուղար, բայց, շատերի համոզմամբ, իրական, ստվերային «տանտերը», հրամաններ տվողն ու ողջ մեխանիզմը պտտողը հենց Հարությունյանն է։

 Արդյունքում ստացվում է մի զավեշտալի կառավարչական կոլապս։ Մարդն առավոտից երեկո կլանված է իշխանական խմբակցության ստվերային կառավարմամբ, որոշումներով, մտքերի համակարգմամբ ու քաղաքական հաշվարկներով։ Եվ բնական հարց է ծագում՝ իսկ ինչքա՞ն ժամանակով կամ ինչպիսի՞ հոգատարությամբ պետք է նա հասցնի մտածել հայկական ծանրամարտի, մարզիկների, ձողերի ու մրցաշարերի մասին։ Պարզվում է՝ ոչ մի ժամանակով էլ չի հասցնում։ Այսպես կոչված՝ «մեկտեղման» այս փորձը բերել է նրան, որ մեծ քաղաքականության ստվերում ծանրամարտի «շտանգան» մնացել է օդում կախված, իսկ ֆեդերացիան՝ առանց տնտեսվարի հայացքի։

 Բայց պատկերն ամբողջական չի լինի, եթե չհիշենք, թե ուր է հասել այս իշխանավորների «ձեռքբերումների» հաշվեկշիռը մեծ սպորտում։ Տարիներ շարունակ հայկական սպորտը ոտքի հանած, զրոյից այն միջազգային բարձունքների հասցրած Գագիկ Ծառուկյանին իշխանությունները ժամանակին կեղծ ու անհիմն մեղադրանքներով թիրախավորեցին, կալանավորեցին, սկսեցին նաև բիզնեսները խլելու «հայտնի գործընթացը»։ Արդյունքում ունենք այսպիսի հակադրություն. մարդը, որը գիտեր սպորտի համը, հոտն ու գինը, այսօր զրկված է բնականոն գործունեությունից, իսկ դիլետանտները՝ մարդիկ, որոնք սպորտից ոչ մի բան չեն հասկանում, իշխանություն վերցնելով՝ իրենց «կպցրին» նաև սպորտային տարբեր ոլորտների ղեկավարումը։ Արդյո՞ւնքը։ Արդյունքն օրեցօր ակնհայտ գահավիժումն է։

Մարդիկ օդից իշխանություն են «կպցրել» ու ինչպես մյուս բոլոր ոլորտները, այնպես էլ պետության կառավարումը իշխանություն վերցնելուց հետո այնպես են կատարյալ ձախողել, որ նրանց գնալուց հետո մի 10 իշխանություն հազիվ թե կարողանա մեր պետությունը խելքի բերել։ Եվ քանի դեռ դիլետանտներն են շարունակում ղեկավարել ոլորտներ, այդ թվում՝ հայկական սպորտը, հայկական ծանրամարտը և ոչ միայն այն, շարունակում է բարձրացնել ոչ թե ոսկե մեդալներ, այլ հանրային զայրույթի ծանրությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում