«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի Գալյանին
Հիմա, որ Սրբուհի Գալյանին` որպես պետական պաշտոնյայի, թիրախավորեմ, անկախ սեռային պատկանելությունից, ինձ կսկեն չէ՞ մեղադրել, թե իբր կինը կնոջն է թիրախավորում, այդ ինչպե՜ս կարելի է:
Բայց ախր ինչպե՞ս չասել, տիկի՜ն Գալյան, Ձեր արցունքներն անկեղծ չեն, առնվազն ինձ` որպես երկու անչափահաս երեխա ունեցող մոր, բոլորովին չհուզեցին, առաջին հերթին քանի որ ակնհայտորեն կեղծիք կար դրանցում, և երկրորդ` երբ ցինիկաբար արձագանքում եք հանրությանն անհանգստացնող հարցերին, հեգնական վերաբերմունք դրսևորում մարդու կյանքի, կալանավայրում նրա պահման պայմանների մասին բարձրաձայնողների հանդեպ, քամահրական արտահայտություններով խոսում ընդդիմադիրների հասցեին` ներկա կատարյալ ժամանակով կոչ անում, թե գլուխները պատով են տալիս, «գողական գնում» տեսախցիկների առաջ, մի զարմացեք, որ Ձեզ շատ «վատ» բարեմաղթանքներ են ուղղելու հանրային ձևով. չէ, բացարձակ չեմ ողջունում այս զազրելի երևույթը, պարզապես արձանագրում եմ` այն, ինչ ցանել է ձեր իշխանությունը, հիմա հնձում է:
Մենք` ընդդիմադիր հայացքներ ունեցողներս, ձեր իշխանության դեմ ըմբոստանալ համարձակվողներս, արդեն ութ տարի շարունակ՝ քսանչորժամյա ռեժիմով, այդպիսի ու էլ բեթար բառեր, ընդհուպ մինչև ծնողին վիրավորանք հասցնող յոթհարկանի հահոյանքներ ենք ստանում, լսում, տեսնում, կարդում ու զգում: Դուք եք այլասերել ամբողջ հանրային դաշտը, ոչնչացրել բարոյական բոլոր տեսակի նորմերն ու արժեքները, ջնջել պետական ինստիտուտների հանդեպ հարգանքը, սերմանել ատելություն, անհանդուրժողականություն, ու հիմա եկել կամեռաների առաջ աղի արցու՞նք եք թափում, թե երեխային վատ բան են մաղթում, իյա, իրո՞ք, կասեր դասականը:
Դե հիմա մտածեք, թե հենց ԴՈՒՔ՝ որպես արդարադատության նախարար, ի՜նչ եք արել պետության ու նրա քաղաքացիների ԴԵՄ: Ու եթե հանկարծ ձեր մտքի ծայրով անգամ կանցնի, թե համակարգում որևէ դրական փոփոխություն է եղել Ձեր կառավարման օրոք, հիշեք այն արժեքները, որոնք բուրգի ամենավերևից պետական մակարդակով իջեցվել է ձեր վարչապետի ու մյուս գործընկերների կողմից՝ միջոցով, անմիջական մասնակցությամբ, ինչը փաստացի դարձել է պետական պատվեր ու հիմա բումերանգի էֆեկտով ձեզ է վերադարձվում:




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է