Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նոյեմբերի 9-ի նախօրեին տարածաշրջանային իրականության մեջ արձանագրվեց մի զուգահեռ, որն իր խորհրդանշական ծանրությամբ գերազանցում է օրվա բոլոր սենսացիոն վերնագրերը։ Մինչ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում տեսախցիկների առջև ցուցադրաբար «բացում» էր Սամվել Կարապետյանի միջոցներով կառուցված հիվանդանոցը, Երևանում այդ նույն հիվանդանոցը կառուցողը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։
Առաջին հայացքից անկախ թվացող այս երկու իրադարձությունները, ըստ քաղաքական մեկնաբանությունների, միևնույն շղթայի օղակներն են։ Հայկական բարեգործական միջոցներով կառուցված բուժհաստատության՝ Բաքվի կողմից «վերաբացումը» քաղաքական ցուցադրականություն է՝ ուղղված Արցախում հայկական ստեղծարար հետքի յուրացմանն ու ջնջմանը, երբ կյանք պահպանելու համար ստեղծված կառույցը վերածվում է Ադրբեջանի քարոզչական հաղթանակի ցուցափեղկի։ Միևնույն ժամանակ, հիվանդանոցը կյանքի կոչած գործիչը Հայաստանի մայրաքաղաքում հայտնվել է անազատության մեջ այն բանի համար, որ դեմ է արտահայտվել Ադրբեջանի թելադրած սահմանադրական փոփոխությունների օրակարգին և Հայաստանի ինքնիշխանության զիջմանը։
Այս համադրությունը ցույց է տալիս, թե ինչպես են արտաքին պարտադրանքն ու ներքին քաղաքական որոշումները հայտնվել նույն հարթության վրա։ Իրավական ձևակերպումներից անդին ուրվագծվում է հստակ քաղաքական տրամաբանություն, որի շրջանակում թիրախավորվում են այն գործիչներն ու շրջանակները, որոնք փորձում են դիմադրել տարածաշրջանային նոր իրողությունների անվերապահ ընդունմանը։
Ստեփանակերտում Ալիևի «վերաբացած» հիվանդանոցն ու բարերարի կալանավորումը Երևանում դառնում են ներկա պատմական փուլի երկու բևեռները։ Նոյեմբերի 9-ի նախօրեին տեղի ունեցածն ահազանգ է առ այն, որ արտաքին խորհրդանշական յուրացումներն ու ներքին քաղաքական հաշվեհարդարները փոխլրացնում են միմյանց՝ հասարակությանը կանգնեցնելով շատ ավելի խորը մարտահրավերների առաջ, քան առօրյա լրահոսի աղմուկն է։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Երբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութ
ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ
Քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ Ենգոյան
Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ...
Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով
...
Ազգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը
Team-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա ...
Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ
Արտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհուն
Մոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահին