Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԱզգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԲարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»

Երբ կյան­քից ար­ժա­նա­պա­տիվ հե­ռա­նա­լու «ճա­նա­պար­հը» հարթ չէ. խնդիր­ներ, որոնք ՀՀ-ում լու­ծում չեն ստա­ցել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստը» մի շարք մարզերից պարբերաբար ահազանգեր է ստանում դիահերձարանների խնդրի մասին: Մարդիկ բարձրաձայնում են, որ մարզերում դիատար մեքենաների պակաս կա, իսկ շատ դեպքերում ստիպված են լինում անգամ սպասել, մինչ մեկ այլ մարզից մեքենան կհասնի ավելի հեռու գտնվող մի ուրիշ մարզի որևէ գյուղ: Նույնը վերաբերում է պաթանատոմների խնդրին: Երբեմն մեկ պաթանատոմը սպասարկում է մի ամբողջ մարզ՝ դրանից բխող բոլոր բարդություններով:

Այս հիմնահարցը նորություն չէ: Նախկին պաշտոնյաներից մեկը տարիներ առաջ միգուցե ոչ այդքան լավ ձևակերպված դիտարկում արեց և ասաց, որ «մարզերում այս խնդիրը պետք է լուծվի, որ մարդիկ կարողանան կյանքից հեռանան»։ Ձևակերպումը թեև այդքան հաջող չէր, բայց լիովին նկարագրում էր այն իրավիճակը, որը, փաստորեն, մինչ օրս առկա է: Ըստ էության, ասվածը կարելի է տեղավորել կյանքից արժանապատիվ հեռանալու տրամաբանության մեջ՝ հիշելով նաև այն հայտարարությունները, համաձայն որոնց՝ շատ գյուղերում դիահերձումն անգամ տներում են իրականացնում: Դիահերձարանների խնդրից բխող հարցերը շատ են, բայց հաշվի առնելով մեր ստացած ահազանգերի բնույթը՝ առողջապահության ու տարածքային կառավարման և զարգացման նախարարություններից փորձեցինք մի շարք հարցերի պատասխաններ ստանալ: ՏԿԶՆ-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշել էին, որ հարցերն իրենց իրավասության տակ չեն:

ԱՆ-ին ուղղված մեր գրավոր հարցման մեջ նախ փորձել էինք հասկանալ բուժհաստատություններին դիահերձարան ունենալու լիցենզիա տրամադրելու սկզբունքների ու պահանջների մասին: Ի պատասխան, նշվել է, որ ՀՀ-ում բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորման գործընթացը կարգավորվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով և նրանից բխող իրավական ակտերով: Բացի այդ, հղում են արել այն որոշումներին, որոնցում սահմանված են լիցենզավորման կարգերը, բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները:

Նշված որոշումներից մեկում առկա էր դիահերձարանին անհրաժեշտ սարքավորումների և բժշկական գործիքների ցանկը: Նկատենք՝ ցակը կար, բայց հստակ թիվ ներկայացված չէր: Օրինակ, նշված է՝ «դիահերձարանի սեղան` համապատասխան չափերի», բայց չի մասնավորեցվում, թե որոշակի բնակչության թվաքանակի հաշվարկով քանի՞ սեղան է անհրաժեշտ:

Մեր երկրորդ հարցին, թե ինչպե՞ս է հաշվարկվում, թե տվյալ մարզը կամ համայնքը սպասարկող բուժհաստատության դիահերձարանը, դարձյալ ելնելով բնակչության թվից կամ կոմունիկացիոն առանձնահատկություններից, ինչպիսի՞ և ինչքա՞ն շարժական տեխնիկա, քանի՞ աշխատակից պետք է ունենա, ԱՆ-ից պատասխանել են. «Դիահերձարանների կադրային հագեցվածությունը կարգավորվում է ՀՀ կառավարության 2002թ. N 1936-Ն որոշումով, ինչ վերաբերում է դիահերձարանների թողունակությանը, ապա նման ստանդարտներ ՀՀ-ում մշակված և հաստատված չեն»:

Նշենք, որ 2002թ. N 1936-Ն որոշումը կադրային հագեցվածության մասով սահմանում է, որ պետք է լինեն բժիշկներ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում, միջին բուժաշխատող, կրտսեր բուժաշխատող: Նկատենք, որ այս պարագայում ևս հստակեցված չէ մասնագետների թիվը: Եվ, փաստորեն, չկան ստանդարտներ նաև այն առումով, թե դիահերձարանն ինչպիսի՞ և ինչքա՞ն շարժական տեխնիկա պետք է ունենա: Հարց է առաջանում նաև, թե միանգամից որքա՞ն դի կարող է ընդունել դիահերձարանը:

ԱՆ-ից հետաքրքվել էինք նաև՝ արդյոք պահանջների մեջ նշվո՞ւմ է, թե մարդու կենսաբանական մահը գրանցվելուց հետո առավելագույնը որքա՞ն ժամանակ հետո պետք է մասնագետները դեպքի վայր հասնեն և ինչպե՞ս պետք է դիահերձում իրականացնեն: Ի պատասխան, հղում է արվել համապատասխան որոշմանն ու նշվել. «Եթե մահը տեղի է ունեցել տանը և առկա են սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով (երբ անհրաժեշտ է դատաբժշկական փորձաքննությունը կատարել հերձման միջոցով) նախատեսված հիմքերը կամ տանը տեղի ունեցած հանկարծամահության դեպքում, եթե առկա է մահացածի ազգականների կամ մահացածի բնակության վայրի համայնքի ղեկավարի բողոքը, տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունը պարտավոր է արձանագրել մահվան փաստը և շտապօգնության դիակային բրիգադի միջոցով կազմակերպել դիակի տեղափոխումն ու հերձումը՝ սույն կարգին համապատասխան»:

Պատասխանում նաև հավելել են, որ հերձումը կազմակերպվում է մահվանը հաջորդող 24 ժամվա, իսկ շուրջծննդյան (պերինատալ) մահացության դեպքում՝ 12 ժամվա ընթացքում, բնական լուսավորության պայմաններում:

Նախարարությանն ուղղված մեր հարցման միջոցով խնդրել էինք պարզաբանել նաև, թե նշված ծառայությունները մատուցող կազմակերպությունը սպասարկումն իրականացնում է վճարովի՞ հիմունքներով, թե՞ այն պետպատվերի շրջանակներում է գործում: Ի պատասխան՝ հղում է արվել 2013թ. առողջապահության նախարարի հրամանին, որով սահմանված է պետպատվերով հիվանդանոցային և տնային մահերի ախտաբանաանատոմիական հերձումների իրականացման կարգը և շահառուների շրջանակը. «Մնացած դեպքերում բժշկական կազմակերպությունները ախտաբանաանատոմիական հերձումներն իրականացնում են վճարովի հիմունքներով»,-հավելել են ԱՆ-ից:

Նախարարությունից հղում են արել համապատասխան որոշումներին ու մանրամասն ներկայացրել պետպատվերով ախտաբանաանատոմիական հերձումների իրականացման չափորոշիչը: Ընդգծվել է, որ շտապ բժշկական օգնության կայանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացնում է դիակների տեղափոխություն իրավապահ մարմինների կողմից գրավոր տրված կանչով` հայտնաբերած դիակների տեղափոխման նպատակով:

Հղում անելով մեկ այլ որոշման՝ մանրամասն ներկայացրել են ծառայության՝ պետպատվերով իրականացման չափորոշիչները, որոնց մի մասը ներկայացնում ենք ստորև.

«1. հիվանդանոցային և բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (տուն-ինտերնատներում և մանկատներում) մահերի դեպքում` ՀՀ ԱՆ կողմից լիցենզավորված հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների դիահերձարաններում` բացառությամբ Շիրակի մարզի, որտեղ ախտաբանաանատոմիական հերձումները իրականացվում են «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ում: 2. տնային մահերի դեպքում. ա) մարզերում` ՀՀ ԱՆ-ի կողմից լիցենզավորված` ըստ վարչական տարածքների գտնվող հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների դիահերձարաններում` բացառությամբ սույն ենթակետի բ) պարբերության, բ. Շիրակի մարզում` «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ում, գ. Երևանում` ԱՆ-ի կողմից լիցենզավորված` ըստ վարչական շրջանների կցված հիվանդանոցների դիահերձարաններում` սույն չափորոշչի հավելված 3-ով նախատեսված ցանկին համապատասխան»:

Ներկայացված վերոնշյալ որոշման 5-րդ կետի համաձայն, հիվանդանոցային մահերի դեպքերում դիակների ախտաբանաանատոմիական հերձումների և ախտաբանաանատոմիական հերձման նյութի հիստոլոգիական հետազոտությունների հետ կապված ֆինանսական ծախսերը փոխհատուցվում են ԱՆ-ի կողմից` տվյալ բաժանմունքում մեկ պացիենտի բուժման համար պետության կողմից հատկացվող ֆինանսական միջոցների հաշվին: 6-րդ կետի համաձայն էլ տնային պայմաններում սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց մահվան դեպքում դիակների ախտաբանաանատոմիական հերձումների և ախտաբանաանատոմիական հերձման նյութի հիստոլոգիական հետազոտությունների հետ կապված ծախսերը փոխհատուցվում են ԱՆ-ի կողմից՝ առողջապահության նախարարի կողմից հաստատված միջինացված գներին համապատասխան: Իսկ 7-րդ կետի համաձայն՝ Շիրակի մարզում հերձումների դիմաց ֆինանսական փոխհատուցումը իրականացվում է մարզի բժշկական կազմակերպությունների կողմից` համաձայն այդ բժշկական կազմակերպությունների և «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի՝ առողջապահության նախարարի կողմից հաստատված միջինացված գներին համապատասխան:

Նշենք, որ 2013 թ. հուլիսի 16-ի թիվ 36-Ն հրամանի համաձայն, սահմանված են Երևան քաղաքում տնային պայմաններում մահվան դեպքում ըստ վարչական տարածքների ախտաբանաանատոմիական հերձումներն իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը: Մարզերի վերաբերյալ նման ցանկ, համենայն դեպս, մեր ուսումնասիրությամբ, չենք տեսել:

ԱՆ-ն ուղղված հարցման վերջում փորձել էինք պարզել, թե որ կառույցն է իրավասու վերահսկողություն իրականացնել նշված ծառայություններ մատուցող հաստատությունների աշխատանքը, տրված լիցենզիայի պահանջները կատարել-չկատարելը: ԱՆ-ից նշել էին, որ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

Առողջապահության նախարարությանն ուղղված մեր հարցերին մանրամասն ու սպառիչ պատասխաններ էին տրվել: Այդուհանդերձ, նույն պատասխաններից բխող մի շարք ստանդարտների բացակայությունը թույլ է տալիս եզրակացնել, որ տվյալ ծառայության առումով որոշակի բացեր կան, որոնք լուրջ ուսումնասիրության ու կարգավորման անհրաժեշտություն ունեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում