«Մեծ պատիվ է Հայաստանի հետ բարեկամական խմբի մաս կազմել». ՀՀ դեսպանի հանդիպումը Լատվիայի Սաեյմայում
Մարտի 26-ին աշխատանքային այցով Ռիգայում գտնվող դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) Լատվիայի Սաեյմայում հանդիպեց Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին:
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման սկզբում բարեկամական խմբի ղեկավար, օրենսդիր մարմնի փոխքարտուղար Մարիա Գոլուբեւան, ներկայացնելով խմբի անդամներին, նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է Հայաստանի հետ բարեկամական խմբի մաս կազմել եւ խորհրդարանական մակարդակում խթանել երկու երկրների միջեւ ձեւավորված ջերմ հարաբերությունները:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ ժամեր առաջ Հայաստանի խորհրդարանում ձեւավորվել է 25 պատգամավոր ներառող Հայաստան-Լատվիա պատգամավորական բարեկամական խումբը, որի մեջ ընդգրկվել են խորհրդարանական բոլոր ուժերից ներկայացուցիչներ:
Դեսպան Մկրտչյանն իր երախտագիտությունը հայտնեց Լատվիայի նախորդ գումարման խորհրդարանների բարեկամական խմբերին եւ նրանց ղեկավարներին ակտիվ երկխոսություն ծավալելու համար եւ հույս հայտնեց, որ նույն ակտիվությունը կծավալվի նոր խորհրդարանների միջեւ։
Շնորհակալություն հայտնելով նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ անդամ-երկրներից երկրորդը վավերացնելու համար՝ դեսպանը համոզմունք հայտնեց, որ նոր խորհրդարանի հետ համագործակցությունն ավելի ակտիվ եւ արդյունավետ կլինի՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջեւ կապերի ակտիվացման, առեւտրատնտեսական հարաբերությունների խթանմանն առնչվող հարցեր:
Տիգրան Մկրտչյանը ընդհանուր գծերով ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու մարտահրավերները, Հայաստանում իրականացվող բարեփոխումները, անդրադարձ կատարեց ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերի, պատասխանեց պատգամավորների կողմից հնչեցված բազմաթիվ հարցերի: Կառուցողական մթնոլորտում անցած հանդիպումը շարունակվեց նույն օրը տեղի ունեցած աշխատանքային ճաշի շրջանակներում:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...