Վարչապետը հայտնեց Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման օրակարգի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման կոնկրետ օրակարգ չկա: Մարտի 27-ին ԱԺ-ում ելույթ ունենալով Կառավարության 2018 թվականի գործունեության հաշվետվությամբ՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների պատկերացումն այնպիսին է, որ սկզբնական փուլում այս հանդիպումները կոնկրետ օրակարգ չպետք է ունենան: «Պետք է լինի հարցերի լայն շրջանակ, որոնց շուրջ կկատարվի կարծիքների փոխանակում»,- հավաստիացրեց վարչապետը:
Փաշինյանը նաեւ նշեց, որ քննարկումները կընթանան նախկինում կատարված հայտարարությունների շուրջ: «Այն, ինչ հայտարարվել է Ստեփանակերտում՝ օրակարգ է, որով գնում ենք, եւ այն հարթակն է, որի վրա մենք կհենվենք հետագա բանակցային գործընթացում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով բանակցային գործընթացի հիմքում պետք է դրվեն ձեւակերպումներ, որոնք տարընթերցումների տեղիք չեն տա: Նա նաեւ հայտարարել էր, որ բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը հայկական կողմի քնահաճույքը չէ կամ նրա առաջ քաշած նախապայմանը, այլ վկայում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ նրա մասնակցության առանցքային նշանակության մասին:
Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպումը տեղի է ունենալու մարտի 29-ին Վիեննայում:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Հարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետ