ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և վերջնական ընդունեց «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը. Շաքե Իսայան
Շաքե Իսայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Սիրելի՛ ուսանողներ,
Ինչպես որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էի, ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և վերջնական ընդունեց «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը՝ համաձայն որի երկրորդ և ամբողջությամբ ընդունվելուց հետո ուսանողները ուսման վարձերը կարող են վճարել ամսական կտրվածքով:
Նախագիծը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյան-ը:
Շնորհավորում եմ և՛ իմ գործընկերոջը, և՛ բոլորիս, նման կարևոր փոփոխության համար:
Հուսանք այլևս չեն լինի այնպիսի ուսանողներ, ովքեր դուրս կմնան ուսումնական հաստատություններից զուտ վարձավճարի պատճառով:
Իհարկե մեկ այլ կարևոր քայլ էլ ուսանողների շրջանում օրենքի ընձեռած հնարավորությունից օգտվելու մասին իրազեկումն է:
Օրենքը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...