ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը և երկխոսության շարունակման հարցում նրանց հանձնառությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Վիեննայում մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը: Այդ մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության կայքից:
Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաև համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Գլխավոր քարտուղարը ողջունել է այն շեշտադրումը, որ երկու երկրների առաջնորդներն արել են խաղաղության հաստատման համար նպաստավոր պայմանների ստեղծման և հաջող բանակցություններին ուղղված հետագա քայլերի համար:
Նա նաև ողջունել է հրադադարի ամրապնդման և մարդասիրական հարցերի լուծման, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով երկխոսության շարունակման հարցում նրանց հանձնառությունը:
Կառույցի գլխավոր քարտուղարը գոհունակություն է հայտնել Մինսկի խմբին կարևոր միջնորդական դերի համար և վերահաստատել ՄԱԿ-ի լիակատար աջակցությունը շարունակական ջանքերին:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին հայտարարություն են տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո: Ըստ նրանց՝ Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...