Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»
Մարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան

Ինչու՞ է Արթուր Հակոբյանն իրեն դավաճանված համարում. դերասանն անկեղծանում է

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասան Արթուր Հակոբյանն է: Մենք բացահայտել ենք նրա սովորությունները, բնավորության` միայն իրեն բնորոշ գծերը:

-Պարո՛ն Հակոբյան, փորձում եք կյանքից վերցնել մաքսիմալ…

-Հիշողություններ: Եթե հիշողություն չունես, ուրեմն չես ապրել:

-Ըստ Ձեզ` ի՞նչը կփրկի աշխարհը:

-Մեկ ասում են` գեղեցիկը, մեկ` սերը: Ես կարծում եմ` այս աշխարհը կարող է փրկել միայն բարձրյալը: Ոչ մի երկրային էակ ընդունակ չէ դրան:

-Մի բան, որ ամենահարազատ մարդուն անգամ չեք ների:

-Դավաճանությունը:

-Ինքներդ Ձեզ քսան տարի անց ինչպիսի՞ն եք պատկերացնում:

-Շատ հավեսով, անկրկնելի պապիկ կլինեմ. պարզապես վստահ եմ: Կարող է` թոռներիս բրդուճ անեմ, ուտեմ, խայտառակ լինեմ (ծիծաղում է):

-Ունե՞ք վատ սովորություն, որից չեք հրաժարվի, եթե անգամ աբողջ աշխարհը պնդի:

-Ո՛չ, հիմա չեմ ծխում, չեմ խմում. երբ որոշ հիվանդություններ ձեռք բերեցի, թողեցի:

-Թիկունքից հարվածողներ շա՞տ ունեք:

-Վերջերս եմ թիկունքից հարված ստացել հարազատ մարդուց: Դա ցավոտ է:

-Լուռ հեռացո՞ղ եք, թե՞ աղմուկ եք բարձրացնում:

-Ո՛չ, երբեք լուռ հեռացող չեմ եղել, մարդու երեսին շխկացնում եմ այն, ինչ մտածում եմ: Չեմ սիրում պատերի տակ խոսել: Եթե ուզում են, կարող են, թող իմ ասածին պատասխանեն:

-Կա՞ մի բան, որ անպայման ուզում եք իրագործել, բայց դեռ չի ստացվում:

-Այո՛, ուզում եմ տուն ունենալ: Չգիտեմ` կհասցնեմ այդ նպատակս կյանքի կոչել, թե ոչ:

-Մարդիկ Ձեր մեջ առաջինն ի՞նչ են նկատում:

-Ասում են, որ լավ զրուցակից եմ: Երեւի դա սերտորեն կապված է մասնագիտությանս հետ: Իհարկե, կարեւոր է, որ դիմացինս եւս լավ զրուցակից լինի, այլապես փախուստի եմ դիմում:

-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ է կապված եղել:

-Կարծում եմ` ամենադժվարը դեռ առջեւում է: Իսկ անցյալից կարող եմ նշել 1988-ի երկրաշարժի տարին, որն աղետալի էր ոչ միայն ինձ, այլեւ ամբողջ հայ ազգի, հատկապես գյումրեցիներիս համար:

-Կնոջը ի՞նչն է հմայիչ դարձնում:

-Ասում են` ամենադժվար մասնագիտությունը մարդ մնալն է: Կնոջ համար սրան գումարվում է եւս մեկը` կին մնալը, որն աշխարհում ամենաբարդ բաներից մեկն է: Տղամարդկանց պատկերացմամբ` նրանք պետք է անընդհատ ֆորմայի մեջ լինի, ժպտան, բայց կյանքն այնպիսի բան է, որ դա հաճախ հնարավոր չի լինում, իսկ մենք` ախմախ տղամարդիկս, անընդհատ դա պահանջում ենք:

-Ձեզ զգում եք ինչպես ձուկը ջրում տնտեսակա՞ն, հագուստի՞, թե՞ մթերային խանութում:

-Շոփինգի սիրում եմ գնալ, երբ հավես եմ ունենում, իսկ դա հազվադեպ է պատահում:

-Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են դերասան դառնալ:

-Մասնագիտական կրթությունը լավ բան է, այն անհրաժեշտ է, բայց եթե մարդ չունի աստծո կողմից տրված շնորհ, թող չմոտենա այս մասնագիտության: Ես ոչ թե խորհուրդ եմ տալիս, այլ խնդրում եւ աղաչում եմ: Երկու տարի կնկարահանվեք, երկու օր չեք երեւա էկրանին, ձեզ կմոռանան: Կնշանակի` վատ դերասան եք:

-Հայտնի դառնալուց հետո ի՞նչն է փոխվել Ձեր կյանքում:

-Ոչ մի բան այն իմաստով, որ մեծամիտ չեմ դարձել:

-Ավելի շատ այցելում եք քահանային, թե՞ հոգեբանին:

-Երկուսին էլ, եթե դրա անհրաժեշտությունը լինում է: Քահանան մաքրում է հոգիս, իսկ հոգեբանը` մտքերս: Նա ռետինով ջնջում է այն թունավոր երեւույթները, որոնք կան գլխիս մեջ:

-Որքանով գիտեմ` բավական բռնկուն եք, այո՞:

-Այո՛, շատ բռնկուն եմ եւ դրանից առաջինը տուժում եմ ես, բայց չեմ կարող սուս մնալ, երբ վատ երեւույթի եմ հանդիպում:

-Խի՞ստ հայրիկ եք:

-Այո՛, միեւնույն ժամանակ նաեւ բարի:

-Ինչպիսի՞ երեխա եք եղել:

-Կռվարար էի: Հիշում եմ` կամ ես էի հարեւանի երեխեքին ծեծում, կամ իրենք` ինձ, հետո մի հատ էլ մայրս էր տանը ինձ ծեծում դրա համար:

-Երբ ամեն բան վատ է, ինքներդ Ձեզ ասում եք…

-Երբ ջահել էի, ասում էի` լավ կլինի, բայց հիմա ասում եմ` ի՞նչը լավ կլինի, տղա ես` դիմացիր, եթե կարող ես` ինչ-որ բան արա, եթե ոչ` վեր ընկիր տեղդ:

-Կա՞ մի խորհուրդ, որ տվել են Ձեզ եւ երբեք չեք մոռանա:

-Այո՛, հայրս է ասել, որ երբեք զուր տեղը խոստում չտամ, եթե չեմ կատարելու:

-Ձեր երազած փոխադրամիջոցը:

-Դա մի գնացք է` 50 վագոնով եւ 10 ընտանիքով: Մի ամբողջ քաղաք-գնացք, որտեղ կան խանութներ, խաղատներ, լողավազաններ, մարզասրահներ, ու մարդիկ անընդմեջ ճամփորդում են աշխարհով:

-Ո՞վ է Ձեր սիրելի բանաստեղծը:

-Բոլոր հայ դասականներին սիրում եմ, բայց կառանձնացնեի Շիրազին:

-Եվ վերջում` երջանիկ լինելու համար Ձեզ ի՞նչ է հարկավոր:

-Առողջություն, փող ու շատ: Խելոք մարդու համար փողը դարդ չէ…