Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան
Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»
Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»
Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերում
Ժամանց

Ինչպես է ընտանիքում երեխաների ծնվելու հերթականությունն ազդում նրանց բնավորության վրա

Դուք հավանաբար լսել եք, որ ավագ երեխաները հիմնականում ավելի պատասխանատու և ինքնուրույն են, մինչդեռ միակ երեխաները հակված են եսասիրության և եսակենտրոնության: Արդյո՞ք սրանք պարզապես կարծրատիպեր են, թե՞ երեխաների ծնվելու հերթականությունն իրոք ազդում է նրա բնավորության վրա:

Ծնվելու հերթականության թեորիան ծագել է դեռևս 1920-ականներին: Այն առաջ է քաշել Ալֆրեդ Ադլերը՝ Զիգմունդ Ֆրեյդի ընկերն ու կոլեգան: Ադլերը հավատացած էր, որ այն հերթականությունը, որով երեխան ծնվում է ընտանիքում, անքակտելիորեն ազդում է նրա մարդ տեսակի ձևավորման վրա:

1. Ավագ երեխա. Համաձայն Ադլերի՝ ավագ երեխան հակված է լինել պահպանողական, իշխանության ձգտող և օժտված է առաջնորդի հատկանիշներով: Քանի որ նրանք մանկուց հոգ են տանում իրենց կրտսեր քույր/եղբայրների մասին, ավագ երեխաները մեծանում են ավելի հոգատար և ավելի պատրաստակամ են լինում ծնող դառնալու հարցում:

2.Միջնեկ երեխա. այս երեխաների համար ավագ եղբայր/քույրը, այսպես ասած, «տեմպ սահմանող» է: Միջնեկ երեխաները շարունակ փորձում են գերազանցել ավագներին: Նրանց զարգացումն ավելի արագ է ընթանում: Միջնեկ երեխաները հակված են ամբիցիոզ լինելուն, սակայն եսասեր չեն: Նրանք հաճախ չափից դուրս մեծ և անհասանելի նպատակներ են դնում իրենց առջև: Սա հանգեցնում է բազմաթիվ անհաջողությունների, սակայն անհաջողություններին դիմակայելը կոփում է նրանց:

3.Կրտսեր երեխա. որպես կանոն՝ կրտսեր երեխաները մանկուց չափից դուրս շատ ուշադրություն և հոգատարություն են ստանում թե՛ ծնողների և թե՛ ավագ քույրերի/եղբայրների կողմից: Այդ իսկ պատճառով նրանք պակաս փորձառու և ինքնուրույն են: Այնուամենայնիվ, նրանք հաճախ հակված են գերազանցելու իրենց ավագ քույր/եղբայրներին: Պատմությանը հայտնի են բազմաթիվ կրտսեր երեխաներ, որոնք ամենաարագ ատլետներն են, լավագույն երաժիշտները և ամենատաղանդավոր նկարիչները: Կրտսեր երեխաները շատ շփվող են և հաճախ անպատասխանատու են:

4.Միակ երեխա. չունենալով ո՛չ քույր, ո՛չ եղբայր, ում հետ կարող էր մրցակցել, միակ երեխան հաճախ մրցակցության մեջ է մտնում սեփական հոր հետ: Բամբակների մեջ մեծացած այս երեխաները նույն հոգատար և հիացական վերաբերմունք են ակնկալում նաև անծանոթներից: Եսակենտրոնությունն ու տատանողականությունը այս երեխաներին բնորոշ գծերից են: Միակ երեխաները հիմնականում դժվարություններ են ունենում հասակակիցների հետ շփման հարցում: Այս երեխաները հակված են պերֆեկցիոնիստ լինելու և ամեն գնով հասնում եմ իրենց նպատակներին: Միակ երեխաներն իրենց բնավորությամբ և տեսակով շատ նման են ավագ երեխաներին:

 

Ինչպե՞ս է այս ամենն ազդում IQ-ի վրա: Այս հարցը մեծ տարաձայնությունների առիթ է հանդիսանում: Մի մասը առհասարակ ժխտում է ծնվելու հերթականության թեորիան, մյուսները՝ լիովին վստահ են դրա ճշմարտացիություն վրա: Լայպցիգի և Յոհանես Գուտենբերգի համալսարանների (երկու համալսարաններն էլ Գերմանիայում են) հետազոտողները հետազոտել են շուրջ 20000 չափահասի ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից: Հետազոտության արդյունքում պարզվեց, որ ավագ երեխաները ավելի բարձր արդյունքներ են ցուցաբերում IQ թեստերում:

Ինչպե՞ս է այս ամենն ազդում մեր բնավորության վրա: Մեկ այլ հետազոտություն ապացույցներ է ներկայացնում, որ ծնվելու հերթականությունը ազդում է մեր բնավորության ձևավորման վրա: Հետազոտողները վերլուծել են ԱՄՆ-ի շուրջ 337000 ավագ դպրոցի աշակերտների բնավորությունը: Նրանք պարզեցին, որ ավագ երեխաները ավելի ազնիվ և դոմինանտ են, սակայն պակաս շփվող են և սթրեսակայուն չեն: Միջնեկները ավելի բարեխիղճ և ջանասեր են: Կրտսերները ավելի բաց և շփվող են: Միակ երեխաները ավելի նյարդային են, սակայն բավականին շփվող են:

Ծնվելու հերթականությունն իրո՞ք կարևոր է: Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ այսպիսի հետազոտությունները բավականին շատ բացեր ունեն. հաշվի չեն առնվում էթնիկական գործոնները, ներընտանեկան փոխհարաբերությունները, դաստիարակությունը, ընտանիքի ֆինանսական վիճակը և այլն: Այսպիսով, այո՛, ծնվելու հերթականությունը որոշակի ազդեցություն ունենում է մարդու բնավորության վրա, սակայն հարկավոր չէ կուրորեն հավատալ սրան: