Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Ինչու՞ ՀՀ ԱԺ 132 պատգամավորներից այդ «պատիվը» վերապահվեց հենց քեզ․ Ղազինյանը՝ Բաբաջանյանին

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հղել պատգամավոր Արման Բաբաջանյանին․

«Հարգելի Արման,
Արդեն մի քանի օր է, ինչ հետևում եմ քո կողմից նախաձեռնված և իշխանությունների կողմից հովանավորվող քաղաքականապես անհեռանկար, իսկ բարոյապես կասկածելի գործունեությանը։

Կարծում եմ հասկացար, թե ինչ նկատի ունեմ։ Այո, Հայաստանի նորագույն պատմության մեջ իր դաժանությամբ ու ծանրագույն հետևանքներով աննախադեպ պետական հանցագործության՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը «նոր» դիտակետեր հաղորդելուն:

Վստահ եմ ունես բավարար գիտակցություն հասկանալու համար, թե ինչպիսի թաքնված վտանգներով է պարուրված այս «քաղաքական ակցիայի նկրտումները»։ Նույնքան հավատում եմ, որ անկեղծ ես քո մղումներում և իրականում ցանկանում ես լուսավորել այս սպանդի դեռևս չլուսավորված մութ անկյունները։ Նաև ուզում եմ հավատալ, որ նույնիսկ չես մտածում քաղաքական դիվիդենտներ հավաքել հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակի և նրանց հոգիները հերթական անգամ վրդովվեցնելու գնով։ Ինչու՞ եմ հատկապես սա նշում, քանզի Հայաստանի քաղաքական կյանքում արդեն արձանագրվել է «դիակապտության» միջոցով քաղաքական իշխանության հասնելու հաջողված փորձ, իսկ հաջողված փորձի գրավչությունը, կարծում եմ պետք չէ քեզ ներկայացնել։

Դառնալով վերջին մի քանի օրերի քո կողմից նախաձեռնված գործընթացին, թույլ տուր ներկայացնել ինձ մոտ ձևավորված պատկերացումները, ինչպես նաև այն համոզմունքները, կասկածներն ու հարցերը, որոնք կօգնեն քեզ առավել խորությամբ ու համակողմանիությամբ գիտակցել այս գործընթացի և՛ հնարավորությունները, և՛ լրջագույն ռիսկերը ինչպես քո, այնպես էլ մեր երիտասարդ պետականության համար։

Նախ և առաջ քո ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն խնդրի վրա, որ քո մասնակցությամբ այս գործընթացն արդեն քաղաքականացվում է՝ դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով։ Իսկ ես, ինչպես նաև վստահ եմ դու, շատ լավ գիտես, որ մեծ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում։

Չի կարող պատահական համընկնել դահիճի կողմից վաղաժամ ազատ արձակվելու խնդրագիր ներկայացնելը, քո 2 ժամ տևած հանդիպումը նրա հետ և այդ հիմքի վրա քո քաղաքական ակտիվությունը։ Եվ այս ամենը Հայաստանի բարձր իշխանության լուռ աջակցությամբ և հովանավորությամբ։ Ինչու՞ ՀՀ ԱԺ 132 պատգամավորներից այդ «պատիվը» վերապահվեց հենց քեզ, ի՞նչ առաքելություն է դրվել քեզ վրա և ո՞վ է դրել այդ առաքելությունը։ Եթե դահիճն իրոք ուներ նոր ասելիք, ապա նա դրա 1000 միջոց ուներ ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու՝ պահպանելով գործընթացի բացառիկ իրավականությունն ու այն զերծ պահելով քաղաքական շահարկումներից ու մանիպուլյացիաներից։ Բայց ընտրվեց քաղաքական ճանապարհը, որի համար, ենթադրում եմ, ուղղորդող դարձան քո կողմից արված «Հայաստանի ներքին և արտաքին թշնամիներ» արտահայտությունը, որը, պետք է փաստել, ունի բազմաթիվ տերեր և շահառուներ, որոնց շարքում դու և Հայաստանի Հանրապետության ազգային ու պետական շահը չկաք։ Այս գործընթացի շահառուները քո ձեռքով կվերցնեն այն, ինչ իրենց պետք է և վերջում մենք նորից ստիպված կլինենք միասին պայքարել Հայկական շահի հաղթանակի համար

Ոչ մի կերպ չհասկացա, թե ինչպես կարողացար ադեկվատ որակել մի մարդու, ով սրանից 20 տարի առաջ արդեն ադեկվատ չէր։ Իսկ կարո՞ղ է այդ ադեկվատության հաստատումը քեզ պետք է հետագայում նրա խոսքերի վրա հիմնված քաղաքական կապիտալի ձևավորման համար։ Ստիպված եմ հիասթափեցնել, չի ստացվելու, քանի որ ոչ մի Հայաստանի սթափ ու գիտակից քաղաքացի չի կարող դահիճի խոսքերը ճանաչել և ընդունել՝ դրանով իսկ լեգիտիմացնելով ձևավորվելիք քաղաքական կապիտալը։

Արման ջան, խնդրում եմ կրկին դիտես այս թեմային առնչվող քո վերջին հարցազրույցները, եթե չնկատես, կրկին լսի, բայց արդեն ՀՀ շարքային քաղաքացու ականջներով։ Լրագրողների տված հարցերը, շեշտադրումները, հատկապես այդ լրատվամիջոցների քաղաքական ընդհանուր գծի մեջ։ Եվ հատուկ ուշադրություն դարձրու ձայնիդ տեմբրին, էմոցիոնալ փոփոխություններին և խոսքիդ խնամքով թաքցրած շեշտերին՝ դահիճի համոզմունքներն ու անելիքները բարձրաձայնելու և հանրայինացնելու ենթատեքստում։ Այդ թաքնված ենթատեքստերը չափից շատ ակնառու են և վատ քողարկված:

Չէի հավատում, հիմա էլ չեմ կարողանում հավատալ . . .

Հասկանում եմ, քաղաքականություն է, պետք է հաստատվել, գտնել ուրույն կերպար և տեղայնացում քաղաքական դաշտում, բայց դրա համար կան այլ ճանապարհներ ու միջոցներ, որոնք առավել ազնիվ են հիմնավոր և երկարաժամկետ,զերծ պատեհապաշտությունից և կարմիր գծերը անցնելու վերջերս նորմա դարձած մոլուցքից: Եթե չես գտնում, կարող եմ օգնել, հուշել։ Օրինակ, կարող ես մշակել և հանրությանը ներկայացնել կուտակված խնդիրների լուծման կամ Հայաստանի որևէ ոլորտի բարեփոխման ու զարգացման որևէ ռազմավարություն, ծրագիր։

Գիտեմ որ բարդ է, ժամանակատար, միտք է պետք, գիտելիք, գաղափար և ամիսների ծանր աշխատանք։ Բայց սա է ապագայի քաղաքականությունը, սա է ճանապարհը, որ տանում է դեպի վաղը, այն վաղը, որը դու, որոշ ժամանակ առաջ, ընտրում էիր այսօրվա և երեկվա մեջ։

Նոր նեոպոպուլիզմի չափաբաժնի կիրառումը`լրագրողական պսևդոարդարամտության միքսով ոչ միայն այլևս ընկալման և ընդունման շանս չունի, այլ նաև ծայրահեղ վտանգավոր է և անհեռանկար:

Անցյալի խնդիրները փորելը նման է ավազի մեջ գտած սափորի, որի խցանը հանելուց հետո այլևս չես վերահսկելու բաց թողնված ջինին։ Վերջում մեկ բարեկամական խորհուրդ. Արտաքին թշնամիների մասին խոսելիս աշխատիր առաջնորդվես ոչ թե քո ներսում առկա հույզերով, դեմոններով, համոզմունքներով, այլ շահով, ազգային շահով, պետական շահով, Հայկական շահով։ Կապիր քեզ Հայաստանի հետ, հայկականության հետ, հանիր քո գլխավերևում ծածանվող բոլոր դրոշները, թող միայն հայկականը, քանզի որևէ այլ դրոշներկված չէ հայի արյունով և չի պաշտպանում Հայկական շահը:

Զգույշ եղիր չկորցնել զգոնությունը, որ չդառնանք մանրադրամ համաշխարհային քաղաքական առևտրում:

Այս անգամ արդեն չեն վերադարձնի այդ մանրադրամը:

Լավագույն մաղթանքներով՝
Արթուր Ղազինյան»։