Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Բնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Նավթի գներն աճել են Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան
Հայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԳագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն ներքաշել է միջազգային մաֆիոզ համակարգի մեջ ու գումար է աշխատում՝ մաքսանենգ ճանապարհով ադամանդներ ներկրելով. Միքայել Մինասյան (տեսանյութ)

Վստահ եմ՝ դուք էլ եք նկատել, որ Նիկոլ Փաշինյանին միշտ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան խանգարում է, որ նա սկսի իրականացնել իր իսկ կողմից տրված խոստումները և աշխատել, որովհետև նա զբաղված է ամեն ինչով, բացի աշխատելուց: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսահոլովակում հայտարարեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Պրոցեսը կարող ենք համարել սկսած Գյումրիից, երբ նա քայլելու ընթացքում կարողացավ մարդկանց մի զանգվածի համոզել, որ նա կարող է ամեն ինչ, և հնարավոր է ամեն ինչ, բայց քանի կա Սերժ Սարգսյանը, ամեն ինչ անհնար է:

Հայ ժողովրդի մի մասը հավատաց, կուրորեն հետևեց Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանը հեռացավ, և Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ նաև խանգարում է Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանն էլ հեռացավ և Նիկոլ Փաշինյանն ասաց՝ գիտեք, որ ես այդ ամենն իրականացնեմ, փոքր բան է մնացել, ես պետք է դառնամ ՀՀ վարչապետ: Դա էլ եղավ, կարծես ամեն ինչ լավ էր, կախարդական փայտիկը կար, երջանկությունը եկել էր, ոչինչ չէր խանգարում, բայց պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սեփական օգտագործման քաղաքապետը»,- նշեց Մինասյանը և հավելեց՝ ընտրեցին Հայկ Մարությանին:

Մինասյանը հաջորդիվ ներկայացրեց, որ դրանից հետո Փաշինյանին անհրաժեշտ եղավ սեփական օգտագործման Ազգային ժողով. «Ազգային ժողովը լուծարվեց, ընտրողների մեծամասնությունն ընտրեց աննախադեպ քանակով իմքայլականների և այն մարդկանց, ովքեր չեն ուզում խանգարել կամ չէին ուզում խանգարել, այսպես կոչված, հեղափոխությանը»,- ասաց նա և նշեց՝ ապա պարզվեց Նիկոլ Փաշինյանին խանգարում էին «վնգստացող» դատավորները կամ դատական համակարգը:

«Հրայր Թովմասյանի նկատմամբ սկսվեցին խայտառակ ճնշումներ, ՍԴ անդամների վրա սկսվեցին ակնհայտ ճնշումներ: Նիկոլ Փաշինյանը 2 բան հաշվի չէր առել. ՍԴ անդամները ակնհայտ ազնիվ, պինդ և հայրենասեր մարդիկ դուրս եկան և մի հետաքրքիր բան. միջազգայինն հանրությունը հիշեց, որ գոյություն ունի և գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունը»,- մանրամասնեց Մինասյանը՝ հավելելով՝ այս ամենից հետո Փաշինյանը որոշեց, որ պետք է գնալ հանրաքվեի, որից հետո մարդիկ, ինչպես նշում է Մինասյանը, սկսեցին չմասնակցել այդ թատրոնին:

Մինասյան իր խոսքում նշեց՝ այսօր խոսելու է հետաքրքիր մեկ այլ դեպքի մասին: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն ներքաշել է միջազգային մաֆիոզ համակարգի մեջ ու գումար է աշխատում՝ մաքսանենգ ճանապարհով ադամանդներ ներկրելով:

«Նիկոլ Փաշինյանն աշխատելու փոխարեն սիրում է նստել, իր օլիգարխիկ ընտանիքի անդամների հետ մշակել նոր համակարգեր, որի մաս է կազմում նաև ՀՀ-ն՝ իր միջազգային հեղինակությամբ: Սխեման հետևյալն է. ՀՀ Հնդկաստանից մաքսանենգ ճանապարհով ներմուծվում են ադամանդներ, դրանք տարվում են հայտնի երկու-երեք գործարաններ, որտեղ դառնում են «հայկական», որովհետև Էկոնոմիկայի նախարարությունը պարտավոր է տալ փաստաթղթերի ամբողջ փաթեթը, թե ինչպես դրանք դարձան հայկական:

Նաև հայկական քվոտաներ են տալիս այդ ընկերություններին, և հայկական քվոտաների ներքո այդ հնդկական ադամանդները, որոնք դարձել են հայկական, արտահանվում են այլ երկրներ: Հայկական քվոտաներով արտահանվում են երկրներ՝ առանց ոչ մի հարկ, ոչ մի մաքսային տուրք մուծելու»,- ասաց նա:

Որպես ապացույց՝ Միքայել Մինասյանը վկայակոչեց պետական վիճակագրության թվերը. «Ձեզ հետաքրքիր մի բան ասեմ. ըստ պետական վիճակագրության՝ Հայաստանը 2020 թվականի առաջին եռամսյակում ունեցել է 20 միլիարդ, որպեսզի այդ 20 միլիարդի ադամանդները կարողանաս աշխատել, ստեղծել, կազմակերպել այդ գործընթացը, ըստ միջին ստատիստիկ տվյալների՝ Հայաստանում պետք է ունենաս ավելի քան 1400 աշխատող: Թիվն իրականում աննախադեպ է: Ի դեպ, տնտեսական էքսպորտի թիվը եղել է 8,7 տոկոս, հետևաբար դա շատ զգալի է մեր ամբողջ տնտեսության մեջ»:

Մինասյանն ընդգծեց՝ Հայաստանում կա գրանցված ոչ ավել, քան 400 մասնագետ: Ըստ նրա, հետևաբար՝ այդքան աշխատակցի միջոցով անհնարին է այդ քանակը ստանալ: «Ավելացնեմ մի բան էլ, որ ձեզ համար պարզ լինի. Հայաստանում, որ դա անես, պետք է լինեն մեծ գործարաններ, այդ գործարանները պետք է սպառեն մեծ էլեկտրական էներգիա, հարկ պետք է տան 1400 հոգու համար, սակայն այդ ամենը չկա: Կա միայն մեկ թիվ, որ ՀՀ-ից արտահանվել է 20 միլիարդի ադամանդ և ոսկի: Այդ համակարգը ստեղծված է և ղեկավարվում է Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի կողմից: Այդ մարդիկ Հայաստանի միջազգային հեղինակության հաշվին կազմակերպել են միջազգային մաֆիոզ ներմուծման և արտահանման համակարգ»,- ընդգծեց նա:

Միքայել Մինասյանի դիտարկմամբ՝ մարդիկ սկսել են հարցեր տալ Նիկոլ Փաշինյանին. «Մարդիկ ապուշ չեն, և սկսել են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հարցեր տալ՝ «բա այդ ադամանդները որտեղի՞ց եկան, ինչպե՞ս ստեղծվեց այդ համակարգը, ինչո՞ւ դա չկար, այդ երեք ամսում ինչպե՞ս դուք 20 միլիարդի ադամանդ արտահանեցիք»»:

Նա նշեց, որ ինչ պատմում է, կա պետական վիճակագրության թվերում: «Ես խնդրում եմ Նիկոլ Փաշինյանին, որ իր մութ և զզվելի ընտանեկան բիզնեսները փորձի գոնե Հայաստանի ներսում անել, ՊՆ հաշվին է նա ինչ-որ բաներ սղացրել, ելակների պատմությունը կա, այդ բոլոր պրոցեսները կան, դա շատ վատ է, բայց գոնե մեր մեջ է: Բայց, երբ դուք դա արդեն անում եք սահմաններից դուրս, բացի այն, որ խայտառակ եք անում մեզ, մեր երկիրը դարձնում եք երրորդ երկիր, դուք նաև հետագայում այնպիսի խնդիրներ եք ստեղծելու, որի տակից մենք ենք դուրս գալու, ժողովուրդն է դուրս գալու»,- ընդգծեց նա և վստահեցրեց, որ շատ-շատ լավ է լինելու. «Հայաստանին իսկապես սպասվում է լավ ապագա»: